Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դասախոս, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր դատական բժիշկ Մհեր Բիշարյանն այսքան գերծանրաբեռնվածության մեջ պատրաստվում է գիտությունների դոկտոր դառնալ: 5-6 տարվա ընթացքում էլ մարդը ոչ միայն դոկտորականի վրա է աշխատել, այլեւ 58 գիտական հոդված տպագրել: Ընդ որում, ամսագրեր կան, որտեղ յուրաքանչյուր հոդվածը տպագրելու համար 7-8 ամիս կպահանջվի:
Թեկնածուական ատենախոսությունը՝ «ՀՀ ազգաբնակչության ատամների անատոմոմորֆոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը անձի նույնականացման նպատակով» թեմայով, Մհեր Բիշարյանը պաշտպանել էր Մոսկվայում 2008 թվականին: Այս տարվա նոյեմբերի 5-ին մոտավորապես նույն թեմայով «ՀՀ ազգաբնակչության ստոմատոլոգիական ստատուսի առանձնահատկությունների ուսումնասիրությունը անձի նույնականացման նպատակով» դոկտորական ատենախոսություն էլ էր պատրաստվում պաշտպանել Մոսկվայում, բայց, չգիտես ինչու, իր դիմումի համաձայն հրաժարվել է: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Բիշարյանը չցանկացավ մեկնաբանություն անել: «Դա իմ անձնական խնդիրն է, ձեզ հետ ինչ կապ ունի»,-նեղսրտեց Բիշարյանը: Ապա` քիչ անց հավելեց, որ ամենայն հավանականությամբ Մոսկվայում կպաշտպանի, նույնիսկ հումոր արեց. «Որ այդքան հետաքրքրված եք, եկեք օպոնենտ դարձեք»: Ինչ վերաբերում է ընդդիմախոսներին, մեր տեղեկություններով, նրանք երեքն են՝ Հայաստանից՝ միայն Լեւոն Մկրտչյանը, իսկ Մոսկվայից՝ երկու գիտնական, որոնց համար, ըստ կարգի, վճարելու է Երեւանի բժշկական համալսարանը:
Ամենայն հավանականությամբ, պարոն Բիշարյանը դոկտորականը հենց Հայաստանում էլ պաշտպանելու է, ինչի համար օգտագործում է իր աներձագի՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի լծակները: Հենց նրա շնորհիվ էլ ժամանակին դարձավ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն ու գլխավոր մասնագետ, այն դեպքում, երբ գլխավոր մասնագետները գիտությունների դոկտորներ են, իսկ ինքը՝ թեկնածու:
Շարունակելով Բիշարյանի՝ Մոսկվայում հօդս ցնդած ատենախոսության թեման, փաստենք, որ մի քանի տարի առաջ ՌԴ նախագահ Պուտինի հրամանով խստացվել են պաշտպանությունների չափանիշները եւ գրագողությունները կանխելու համար փորձագիտական խորհուրդ է ստեղծվել: Վերջինս հատկապես ուշադիր է՝ այլ երկրներից «եկած» դոկտորական ատենախոսությունների հանդեպ:
Պարոն Բիշարյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ դիսերտացիայի առաջնային նյութը որտեղի՞ց է հավաքել, ի՞նչ ատամներ է օգտագործել ուսումնասիրության վրա աշխատելիս, որտեղի՞ց է դրանք հայթայթել, ո՞ւմ թույլտվությամբ: Աշխատելով դատաբժշկական գիտագործնական կենտրոնում կամ ինչպես ասում են՝ բյուրոյում, արդյոք դիակների վրայից է հանել-օգտագործել ատամները: Եվ մի՞թե առանց հարազատին տեղյակ պահելու կարելի է դիակների ատամները հանել: Այս հարցերին պարոն Բիշարյանը չցանկացավ պատասխանել: «Դուք արդեն լրագրողի հետաքրքրասիրությունը խառնում եք գիտության հետ»,-զայրացավ նա: Պնդեցինք, որ գիտական թեմաներով գրող լրագրողին, բնականաբար, հետաքրքրում է, թե ինչու են պաշտոնյաներն ամեն գնով ցանկանում գիտնական դառնալ: «Ատամները վերցրել եմ այնտեղից, որտեղից վերցրել եմ»,-կարճ կապեց Բիշարյանը: Ապա ուղղություն ցույց տվեց. «Եթե ձեզ հետաքրքրում է գիտական աշխատանքը ինչպես է կատարվել, այդ հարցերով շատ հանգիստ կարող եք դիմել Մոսկվայի բժշկաստոմատոլոգիական համալսարան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մհեր Բիշարյանն արդիօք 70-ականների բժշկականի պարտկօմ Բիշարյանի զավակըն ե՞․ ւրեմըն մեկնաբանությունները լրիվ ավելօրդ են,կարեվօրը լավ կասարք տալըն ե(bribe)․Thank you Gohar Hakobyan
Անձամբ պրն. Բիշարյանի մասին վատ բան չեմ կարող ասել, բայց իրեն ղեկավարած «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» -ում աշխատող որոշ կաշառված «դատաբժշկների» մասին անձնական դժբախտ փորձից ելնելով շատ բան կարող եմ ասել: «դատաբժշկներ» ովքեր գումարի դիմաց պատրաստ են խիղճ վաճառել ու մեղմացնել եզրակացությունը, դրանով իսկ թուլացնելով քրեական գործի հիմքերը և անպատիժ թողնելով վիժվածք հանցագործներին: Կաշառակերության կարկառուն դեմքրից մեկն էլ վերոհիշյալ հաստատությունում աշխատող, հին աղվես, նախկին ղեկավար Շոթայի փեսա «դատաբժշկ»՝ Արսեն Բաբայնանն է, ով պատկանում է մարդկային այն տեսակին ով սեփական մորն է պատրաստ վաճառել գումարի դիմաց: Պրն. Բիշարյան, եթե նույնիսկ տեղյակ էլ չեք Ձեր շարքերում եղած նման կաշառակեր ու պատվազրկված «դատաբժշկների» կատարած կեղծիքներից, խնդրում եմ այսուհետ ավելի աչալուրջ եղեք Ձեր ենթակաների նկատմամբ: Վերջում կցանկանայի ավելացնել, որ ես պայքարում եմ ոչ միայն և ոչ այնքան իմ անձնական իրավունքների պաշտպանության համար, իմ կողմից նշված հարցի բարձրացումը տարբեր ատյաններում նպատակ ունի հետագայում կանխել նմանատիպ դեպքերը: Առանց այն էլ տարեց տարի ավելանում է նմանօրինակ սեռական բռնություններն առանց տարիքային ցենզի, այն կանխել է հարկավոր հիմա: Երբ նման «դատաբժշկի» թեթև ձեռքով արդարացնելով սեռագարներին, այդպիսով խեղելով մարդկային ճակատագրեր, մարդիկ կորցրել են հավատը արդարության և օրինականության նկատմամբ, լցվել հուսահատությամբ և անզորության զգացումով: Դատաբժշկական փորձաքննությունների՝ Ձեր ենթակայության տակ գտնվող կենտրոնը՝ ի դեմս իր որոշ կաշառակեր և պատվազրկված փորձագետների, կորցրել է հեղինակությունը և վստահությունը հասարակության շրջանում: Իմ և ինձ նման դժբախտ ճակատագրի արժանացած այլ անձանց արդարացի բողոքի ձայնին հետամուտ լինելը և կաշառակեր և ոչ պրոֆեսիոնալ փորձագետներին պատասխանատվության ենթարկելը և փորձագետների շարքից հեռացնելը կարող է վերականգնել վստահությունը և հեղինակությունը փորձագետի ինստիտուտի նկատմամբ, և մարդիկ, որ ստիպված են իրենց կյանքի թերևս ամենածանր պահին դիմելու վերջիններիս, կունենան այն հավատը, որ որևէ փորձագետ չի անտեսի ու չի կոծկի իրենց կրած ցավն ու տառապանքը:
https://www.1in.am/204396.html
Статья конечно интересна, но чему удивляется журналист… Деньги есть, покровитель есть – ну и все! А чего не лезть в науку: купил – защитил, купил – защитил!!! И все! Пока наука и научные деятели в Армении спят (в отличии от России) можно делать что хочешь! Так что Бишарян – лови момент, а то потом поздно будет… Торопись с своим плагиатом!