Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարել է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հայցը

Դեկտեմբեր 16,2014 13:54

Դեկտեմբերի 9-ին Երեւանի քաղաքապետարանից ապամոնտաժել են Մաշտոցի 18/50 հասցեի վրա գտնվող «Սիգարոն» ՍՊԸ-ի տեղադրած ցուցանակը՝ պատճառաբանելով, որ դա հովանոցային՝ քողարկված, գովազդ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հենարան» ակումբում տեղեկացրեց «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հանրային կապերի պատասխանատու Նվեր Սարգսյանը։

Ընկերության ներկայացուցիչը նշում է, որ դա ոչ թե գովազդ է, այլ տեղեկատվական ցուցանակ է եւ դրա առկայության պահանջը  սահմանված է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում. «Այն պարտադիր պետք է լինի, իսկ քաղաքապետի 2006 թվականի որոշմամբ էլ հենց սահմանված է, որ տեղեկատվական գովազդը արտաքին գովազդ չէ։ Այն պետք է տեղադրված լինի ֆիրմային խանութի վերին մասում, նույնությամբ այնպես, ինչպես մյուս ընկերություններն ունեն եւ իրենց ցուցանակներն են տեղադրում»։

qaxaqapetaran-2

Ասուլիսին ընկերության փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ։ Ըստ նրա՝ այս գործողությունն իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության  պետ Արազ Բաղդասարյանի հրահանգով, որը ցանկացել է գրավել ընկերության սեփականատիրոջ ուշադրությունը, որն այդ ժամանակ գտնվում էր Հայաստանում։

Փաստաբանը նշեց, որ ապամոնտաժման համար ոչ մի վարչական վարույթ հարուցված չի եղել. «Ապամոնտաժումն ապօրինի էր եւ այդ ժամանակ ես արագ զանգահարեցի ոստիկանություն եւ տեղեկացրի, որ ապօրինի գործողություններ են այստեղ իրականացվում:Մինչ ոստիկանությունը կժամաներ, ապամոնտաժողներն արագ փախան»։

Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ապամոնտաժումից հետո դիմել են վարչական դատարան, իսկ այսօր էլ դատարանի որոշել է բավարարել հայցը։ Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշմամբ արգելվում է ապամոնտաժել այդ տեղեկատվական ցուցանակը. «Այսինքն մենք «Սիգարոն» գրությամբ ցուցանակը կարող ենք տեղադրել հենց այսօր էլ»։

Փաստաբանի խոսքով՝ քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկեր կան, քանի որ պարտադրում են քաղաքացիներին գնալ, դիմել, որպեսզի ստանան գոյություն չունեցող թույլտվություն։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031