SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Պ.-ին այցելության եկած Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակչուհի Գ. Կ.-ի բերած հանձնուքի զննությամբ 6 խնձորի միջից հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ В8 դաջվածքով դեղահաբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում