Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1988 թ. ծնված Բեքա Դ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Արևիկ Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ին, նշված հասցեի մոտ` թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում, Բեքա Դ.-ն Արևիկ Գ.-ի գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության հիշյալ ստորաբաժանման ծառայողների կողմից:
Խուզարկությամբ Բեքա Դ.-ի ձեռքի պոլիէթիլենային պարկից հայտնաբերվել է հեռախոսը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն