Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել  1,86 մլն.դր. գումար

Դեկտեմբեր 16,2014 12:51

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-12.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.2 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 61.7 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում  և հաշվարկվել է 58.7 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0  հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում  հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում  հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման

գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40 հատ  <սիգ> տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիր:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  44  հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,86 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031