Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեք աղոթել Ռուսաստանի համար, նոր շուկաներ գտեք. Լուկաշենկոյի կոչը. Newsru

Դեկտեմբեր 16,2014 12:48

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել դադարել Ռուսաստանի համար աղոթելն ու սպառման նոր շուկաներ որոնել: Նա կառավարությանը զգուշացրել է, որ այդ հարցի լուծման համար ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, հակառակ դեպքում պետությանը սպառնում է փողի արժեզրկում, արդյունաբերության կրճատում, դեֆոլտ և գործազրկություն, փոխանցում է «Նյուզռու»-ն՝ հղում անելով բելառուսական ԶԼՄ-ներին:

«Մենք չենք կարող հավերժ աղոթել ռուսական շուկայի համար, թեև Ռուսաստանը մեր եղբայրական երկիրն է: Տեսնում եք, նրանց շուկան փլուզվել է, մենք էլ՝ նրանց հետևից: Այո, մի ժամանակ [մեր արտադրանքի] 85%-ն էինք վաճառում [Ռուսաստանի շուկայում], իսկ այսօր 40-45% », – ասել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ դրությունն ավելի է վատթարացնում Ուկրաինայի իրավիճակը, որն իրենց հիմնական գործընկերներից էր, իսկ Ղազախստանի շուկայի համար Բելառուսի առաջնորդը նույնպես փլուզում է կանխատեսել:

«Պետք է նշեմ, որ այսպիսի իրավիճակ երբեք չի եղել, և այս իրավիճակում պետք է ցույց տանք մեր ամբողջ կարողությունները», – հայտնել է նա ու հորդորել նոր շուկաներ գտնել ամեն գնով:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Личные амбиции?!! Успокойтесь! Надо соблюдать договоренности!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031