Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական պաշտոններին հավակնողները Թումանյանին Թամանյանից չեն տարբերում

Դեկտեմբեր 16,2014 12:42

2014թ. դեկտեմբերի 16-ի դրությամբ հայտարարվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի զբաղեցման 866 մրցույթ, որոնցից կայացել է 726-ը:

Քաղաքացիական ծառայության խորհրդի պետ Մանվել Բադալյանն այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ դժգոհեց պետական պաշտոններին հավակնող երիտասարդների ինտելեկտից. «Մենք կարող ենք մեր կողքին ունենալ բուհ ավարտած ուսանող, որը հավակնում է քաղաքացիական ծառայող դառնալու ու չգիտի` Հովհաննես Թումանյա՞նն է բանաստեղծը, թե՞ Ալեքսանդր Թամանյանը, չգիտեն ՝ ով է «Անլռելի Զանգակատան» հեղինակը, իր հայրենիքին սահմանակից պետությունները: Եղել են դեպքեր, որ Հայաստանի սահմանակից պետություններից նշել են Ռումինիան: Անպայման քննությո՞ւն պետք է անցնի, որ սովորի, թե սեպտեմբերի 21-ն ինչ օր է: Մենք ամուր փակելու ենք մեր դռները նրանց առջև: Նորմալ, կիրթ մարդկանցով ապահովելը համակարգը մեր առաջնային խնդիրներից է»:

Մանվել Բադալյանի խոսքով, մինչ այժմ ատեստավորումը` երեք տարին մեկ անգամ էր ու սկզբնական տարիներին արդարացված էր, այսօր սպառել է իրեն. «Ուսանողի քննության նման էր դառնում, երբ երեք տարի գուցե չհամապատասխաներ որակով, բայց կարճ ժամանակում պատրաստվում էր և քննությունը հանձնում: 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի քաղ ծառայողի գնահատման նոր չափանիշը, որը ամբողջ երեք տարվա գործունեությունն է ամփոփելու, կարելի է ասել, որ կրեդիտային համակարգի նման է լինելու»:

Նա նաեւ անդրադարձավ աշխատանք չգտնելու վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին ու ասաց, որ կայացած մրցույթների 15-20 տոկոսում հաղթողներ չեն լինում. «Մի կողմից գործազրկություն է, իսկ մյուս կողմից կրթության պակասի պատճառով ահագին թափուր տեղեր կան: Հուլիսի մեկից բարձրացված աշխատավարձերի շնորհիվ այս ցուցանիշը բարելավելու է, պետք է աշխատավարձի գրեթե կրկնապատկումն իր պտուղները տա: Մենք գիտենք, որ մեր հասարակության մի մասը քաղծառայողների աշխատանքից այնքան էլ գոհ չէ: Պետական ծառայող լինելու համար պարզապես պետք է զինվել գիտելիքով: Բոլոր նրանք, որոնք համառորեն հրաժարվելու են գիտելիքներ ձեռք բերել, պետք է տեղը զիջեն ավելի երիտասարներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Իսկ դու պարոն, պատրա*ստ ես քննություն հանձնել և տեղդ զրջել հաղթողին:Խելոք գործիք կուզես, իսկ խելոք տեղակա*լ:Քամի ես անում:Դուք ազգովի չեք սիրում գրագետ մարդ:Ինչ վերաբերվում է Թումանյան-Թամանյանի և այլնի իմացությանը, ապա փորձեք ճշտել, գուցե ազգովի խավարապաշտներ եք և լույսի թշնամիներ:Այլապես ինչու է խելազուրկը խելք քրոզում, համրը ծաղրում հռետորին, քոռը լույսի դասեր տալիս, զրոն դառնում գաղափարակիր գլուխ:Թումանյան, Թամանյան…Տո բոլորին գիտեմ, ով աշխարհի վրա գոյություն է ունեցել, բայց դրանից ինչն է փոխվում, բութիզմի գերի չե*մ:

  2. Arthur says:

    Ձեր կազմակերպված քննություններում Թումանյանի ու Թամանյանի մասին հեշտ հարցեր չեք տալիս, սուտ մի ասեք: Այդ քննության հարցաշարերը հատուկ չեն հրապարակում և այնպիսի հարցեր են նեռարում, որպեսզի հասարակ մահկանացուները չանցնեն: Մասնակցելու համար վճարում են 5000 դրամ ու 90%-ը կտրվում է քննությունից: Ազգի 95%-ը հաստատ անգրագետ չի:
    Առաջ հարցաշարերը հրապարակում էիք, ու մարդիկ պատրաստված էին գալիս:
    Թումանյանի ու Թամանյանի օրինակը բերել է նրա համար, որ իրեն արդարացնի:

  3. Izabella says:

    Մասնակցել եմ քաղաքացիական ծառայության քննությանը, որն այդ ժամանակ հարցաշարով էր և ասեմ 25 հոգուց միայն 5 հոգիս անցանք, այսինքն մեծ մասը գրագետ չէ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031