Հայաստանի ֆինանսական համակարգն աչքի առաջ փլուզվում է, ընդ որում՝ իշխանություններն ակնհայտորեն շվարած են ու չգիտեն ինչ անել։ Կենտրոնական բանկը, որն իբր պատասխանատու է դրամի կայունության համար, հաստատ ինքն էլ չգիտեր «գլխին գալիքը»։ Այլապես ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ դոլարի փոխարժեքը 410 դրամից դարձավ 435, չէր հայտարարի, թե իրենք ընդամենը «ճշգրտել են» փոխարժեքը, եւ դա խիստ դրական է Հայաստանի տնտեսության համար (ընդամենը երկու շաբաթ է անցել, բայց այսօր այդ հայտարարությունը միայն ծիծաղ է առաջացնում):
Նախ՝ տպավորությունն այնպիսին է, թե իշխանությունները ոչ թե պայքարում են դրամի արժեզրկման դեմ, այլ հակառակը՝ ամեն ինչ անում են, որ դրամն արժեզրկվի, բայց՝ հնարավորինս անցնցում։ Սա, ի դեպ, միանգամայն տրամաբանական է։ Վերջին հաշվով՝ Հայաստանի ֆինանսական համակարգը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսության վիճակից, այսինքն՝ մենք գրեթե նույնպիսի «նավթային կախվածություն» ունենք, ինչպիսին Ռուսաստանը։ Ընդ որում՝ պատճառը ոչ թե ԵՏՄ-ին անդամակցելն է, այլ այն, որ Հայաստանը հիմնականում գոյատեւում է Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտներով։ Եվ եթե ռուսական ռուբլին արժեզրկվել է մոտ 90 տոկոսով՝ հասկանալի է, որ մոտավորապես այդքան էլ պիտի հայկական դրամն արժեզրկվի։ Այսինքն՝ դրամի փլուզման առումով ամեն ինչ դեռ առջեւում է:
Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև