Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ օրն է, որ Ռուսաստանը փորձում է աշխատել Թուրքիայի հետ». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 16,2014 12:18

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)

– Պարոն Վարդանյան, առաջիկայում G-20-ը կղեկավարի Թուրքիան։ Այն Թուրքիան, որն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական անչափ բարենպաստ իրավիճակում, նրա համար կռիվ է գնում աշխարհի հզորների միջև: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ կհանգեցնի այդ ղեկավարումը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ, իսկ G-20-ից վիրավորված Վլադիմիր Պուտինն անում է ամեն ինչ, որ «գրավի» Թուրքիայի սիրտը։

– Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ օրն է, որ Ռուսաստանը փորձում է աշխատել Թուրքիայի հետ. որևէ արտառոց բան ես այդտեղ չեմ տեսնում։ Չեմ ակնկալում որևէ նոր բան նաև Թուրքիայի՝ G-20-ի ղեկավարման ժամանակահատվածում։ Մեր խնդիրը մեկն է. մենք պետք է կարողանանք մեր շահերը պաշտպանել և՛ միջազգային ասպարեզում, և՛ մեր ներսում, մնացածը իրենց շահերն են, իրենց անելիքներն են, ինչն էլ պետք է բնականոն համարել։

– ՀՅԴ-ն ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ նույն Վլադիմիր Պուտինը այնքան էր ցանկանում սիրաշահել Թուրքիո «սրտիկը», որ այնտեղ սկսել էր թուրքերեն խոսել։

– Այդպիսի մոտեցումներ միշտ են լինում, Հայաստան այցելող պաշտոնյաները նույնպես սովորաբար օգտագործում են՝ «Բարև ձեզ, ինչպե՞ս եք», հայերեն ձևերը, ինչն ընդունված է միջազգային դիվանագիտական պրակտիկայում։ Եվ չեմ կարծում, որ Պուտինն ինչ-որ հատուկ իմաստ էր դրել իր ողջույնի մեջ, չեմ կարծում։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031