Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատողություն ստանալուց հետո Երանոսյանը նույն խոսքերն է կրկնել. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 16,2014 12:07

Լեւոն Երանոսյանը կրկին հարցազրույց է տվել ու «ավետելով» նկատողության մասին լուրը, հավելել է՝ ականջները կտրելու վերաբերյալ իր ասածները մնում են ուժի մեջ։ Այսինքն՝ նկատողություն ստանալուց հետո Երանոսյանը նույն խոսքերն է կրկնել։

Սրանով, փաստորեն, փոխոստիկանապետը հրապարակայնորեն ցույց է տվել, որ թքած ունի իր վերադասի եւ նրա կայացրած որոշումների, հայտարարած նկատողությունների վրա։

Ի դեպ, այսքանից հետո Երանոսյանը շարունակում է պաշտոնավարել: Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն անձամբ հավանության է արժանացնում նրա քայլերը, այդ թվում՝ ազատամարտիկների դեմ հարձակումները: Այլապես, հազիվ թե «նկատողություն» ստանալուց հետո նա կրկներ նույն խոսքերն ու շարունակեր մնալ իր տեղում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ պրն Երանոսյանը «Ժողովրդին» տված հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031