Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի սակագինը կարելի է նվազեցնել. «168 ժամ»

Դեկտեմբեր 16,2014 11:52

Գազի սակագնի իջեցման հնարավորություն կա, թեկուզ քիչ, բայց կարելի է նվազեցնել: Նման տեսակետ հայտնեց Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ նշեց, որ մատակարար ընկերության շահութաբերությունը 10% է, ծախսերի օպտիմալացման եւ այլ մի շարք հնարավորություններ կան:

«Միանշանակ, թեկուզ փոքր տոկոսով, բայց կարելի է գինն իջեցնել: Ռեզերվ կա, բայց թե ինչից դա պետք է ձեւավորվի, որ սպառողը չտուժի, բիզնեսն արդյունավետ լինի ու ընկերությունը չտուժի… Ինչո՞ւ պետք է քաղաքացուն էդ գնով հասներ գազը: Հազվադեպ է, որ սահմանին լինի մի գին, ու քաղաքացուն հասնի շատ ավելի թանկ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այսօր սահմանին ընկերությունը գնում է գազի 1000 խմ-ն 189 դոլարով, քաղաքացուն վաճառում՝ 393 դոլարով:

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031