ՀՀ ԱԺ-ն շարունակում է ՀՀ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը: Առավոտյան քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցը:
Զեկուցող՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրեց, որ համաձայն լրացման` առաջարկում են Գյումրիի օդանավակայանի ուղևորներին ազատել 10.000 դրամ պետական տուրքից ազատել, ինչը կնպաստի ներգնա տուրիզմի զարգացմանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանը հետաքրքրվեց` ի՞նչ ուսումնասիրության հիման վրա են եկել այն եզրակացության, որ այդ դեպքում ներգնա տուրիզմը կզարգանա, արդյոք այսօր այլ խանգարող հանգամանքներ չկա՞ն այդ նպատակն իրագործելու համար և ի՞նչ վիճակագրություն ունեն Գյումրիի օդանավակայանի վերաբերյալ: Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Գյումրիի ուղևորների թիվը 19 հազար է կազմել` այսինքն` նախորդ տարվա համեմատ երկու անգամ նվազել է Գյումրիի օդանավակայանի ուղևորների թիվը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը առաջարկեց, թե այդ դեպքում եկեք ամբողջությամբ վերացնենք այդ 10.000 դրամների գանձումը նաև Զվարթնոցի օդանավակայանի ուղևորների համար: Պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Այս հարցը դեռ չի քննարկվել, գուցե հետագայում քննարկվի»:
Կարդացեք նաև
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ մտահոգություն հայտնեց, թե այս փոփոխությամբ լուրջ սահմանադրական իրավունքների խախտում է տեղի ունենալու` «խտրականություն քաղաքացիների միջև ովքեր թռչում են Զվարթնոցից և ովքեր թռչում են Գյումրիի օդանավակայանից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ