Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենասպառվողը, վաճառվողն ու ընթերցվողը Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպն է. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 16,2014 11:23

Քաղաքական գործիչներից ո՞ւմ եւ ո՞ր գրքերն են ներկայացված գրախանութներում, դրանցից որո՞նք են իրար հետ համեմատած ամենասպառվողները եւ որո՞նք են հայ ընթերցողների շրջանում կորցրել իրենց հանդեպ հետաքրքրությունները։

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերը ստանալու նպատակով փոքրիկ մոնիտորինգ է անցկացրել երեւանյան «Գրքերի աշխարհ», «Հայ Գիրք» գրախանութների ցանցերի եւ «Նոյան տապան», «Բյուրոկրատ» գրախանութների շրջանում։

Պարզվում է՝ դրանցում ներկայացված քաղաքական գործիչների գրքերից վերջին տարիներին ամենաքիչ սպառվողները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները եւ հայերը» եւ «Ընտրանի» գործերն են։

Քիչ չեն նաեւ այնպիսի հեղինակները, որոնց գործերը չսպառվելու պատճառով այլեւս չեն ներկայացվում գրախանութներում։

«Բուկինիստ» գրախանութից, օրինակ, հայտնեցին, որ նորանկախ ՀՀ առաջին վարչապետ, հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակը» որքան էլ էժանացրել են, միեւնույնն է՝ քիչ է սպառվել։

Տվյալ գրախանութներում քաղաքական գործիչների գրքերի շրջանում միջին պահանջարկ ունեցող գործը ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» բանաստեղծությունների ժողովածուն է։

Իսկ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հեղինակած «Անավարտ տասնամյակ», «Անկախության ճանապարհով» գրքերը, պարզվում է՝ այսօր բավական պահանջված են մեր գրախանութներում, համեմատաբար ավելի շատ՝ «Անկախության ճանապարհով» գիրքը։

Եվ վերջապես, հարցումների ընթացքում պարզ դարձավ, որ ամենասպառվողը, վաճառվողն ու ընթերցվողը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» արկածային-դետեկտիվ վեպն է, ընդ որում, հավասարապես սպառվում են դրա թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն տարբերակները:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031