Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Չունեցանք աջակցություն ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմադիր մեր մյուս գործընկերների կողմից». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 16,2014 11:11

Դեռեւս 2013 թվականին «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հանձնախումբը մշակել էր արտագաղթի կասեցման ծրագիր, որը կոչվում էր «Մենք ապրելու ենք մեր երկրում»։ Այն ուներ 11 կոնկրետ ուղղություն եւ ներառում էր շուրջ 95 կոնկրետ գործողություն, ինչպես նաեւ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ փուլեր։

Մասնավորապես արտագաղթի կասեցման համատեքստում առաջարկվում էր վերանայել իրականացվող կադրային քաղաքականությունը։ Օրինակ՝ առաջարկվում էր պաշտոններից անմիջապես ազատել մարդկանց, ովքեր իրենց հակասոցիալական, հակապետական, հակաքրիստոնեական վարքուբարքով պետության անունից որոշակի գործառույթներ են իրականացնում, քանի որ նրանց գործունեության արդյունքում է, որ մարդկանց մոտ առաջանում է հիասթափության զգացում։ Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում ծրագիրը։

 – Պարոն Մինասյան, դեռեւս 2013 թվականին ՀՅԴ-ն հանրությանը ներկայացրեց արտագաղթի կասեցման ծրագիր։ Նշվեցին նաեւ այն ուղղությունները, որոնց շուրջ պետք է ՀՅԴ-ն աշխատեր։ Ի՞նչ փուլում է գտնվում ծրագրի իրականացման ընթացքը։

– Հիշեցնեմ, որ այդ կետերից գլխավորն այն էր, որ պետք է բոլորը ներգրավված լինեն այդ ծրագրի իրականացման գործում, հակառակ դեպքում ծրագիրը կդառնա անարդյունավետ։ Այս պահի դրությամբ մենք չունեցանք աջակցություն ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմադիր մեր մյուս գործընկերների կողմից։ Գուցե դա քաղաքական ներքին խա՞նդ էր, բայց մենք դրա համար էլ հատուկ հայտարարեցինք ու ասացինք, որ այս ծրագիրը մի՛ համարեք Դաշնակցության ծրագիր, համարեք ձերը եւ արդյունավետ եկեք, քննարկենք։

Փոխարենը ամպագոռգոռ հայտարարություններ անել… ուղղակի ծրագրային գործողություններ իրականացնենք։ Առ այս պահը որեւէ մեկի կողմից այդպիսի ցանկություն չի եղել, որ ծրագիրը դիտվի ամբողջական եւ համատեղ ծրագիր, չնայած քառյակի ձեւաչափում մենք առաջարկել ենք, որ այն ժամանակ դա ներառվեր 12 կետերի մեջ։ Այն ժամանակ էլ անհրաժեշտ կոնսենսուսի բացակայության մեջ այն տեղ չգտավ։

Բայց մենք շարունակում ենք պնդել նույն տեսակետը, որ արտագաղթի կասեցման ուղղությամբ համատեղ ձեռնարկումներ չլինեն, միայն իշխանությունը կամ ընդդիմությունը միայնակ չի կարող այդ հարցը լուծել։ Միաժամանակ մեր հնարավորության սահմանում փորձում ենք դրան ուղղված մի շարք գործողություններ, այնուամենայնիվ, կյանքի կոչել։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031