Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի ապրանք չի կարող թանկանալ այնքանով, որքանով արժեզրկվում է դրամը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 16,2014 10:58

Ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը, մինչեւ դրամի արժեզրկումը, միջինը 180 դրամ էր։ Մեկ շաբաթ առաջ, երբ դրամը արժեզրկվել էր 13 տոկոսով եւ մեկ դոլարի գինը 411 դրամից հասել էր 465 դրամի, մեկ խմ գազը վարորդները գնում էին արդեն միջինը 230 դրամով։

Հիմա հաշվարկենք, թե որքան պետք է լիներ գազի գինը, որպեսզի «համահունչ լիներ» դրամի արժեզրկմանը։ Գազալցակայանները մեկ խմ գազը «Գազպրոմ Արմենիայից» գնում են 0.277 դոլարին համարժեք դրամով։ Երբ մեկ դոլարի գինը 411 դրամ էր, 0.277 դոլարը 114 դրամ էր։ Այսինքն՝ վարորդներին վաճառած 180 դրամանոց գազի մեջ 114 դրամը բուն գազի գինն է։ Երբ մեկ դոլարի գինը հասավ 465 դրամի, 0.277 դոլարը արդեն արժեր 129 դրամ, կամ՝ թանկացումը 15 դրամ էր կազմում։ Իսկ դրանից ուղղակիորեն հետեւում է, որ դրամի 13 տոկոս արժեզրկման արդյունքում գազի մեկ խմ-ի գինը գազալցակայաններում պետք է կազմեր 195 դրամ։ Բայց արժեր 230 դրամ։ Ավելին՝ երեկվա դրությամբ մեկ դոլարի գինը արդեն 500 դրամ էր։ Նույնիսկ այս դեպքում մեկ խմ գազի գինը պետք է լինի 203 դրամ եւ ոչ ավելին։

Մի խոսքով, ոչ մի ապրանք չի կարող թանկանալ այնքանով, որքանով արժեզրկվում է դրամը։ Եթե դրամը արժեզրկվել է 20 տոկոսով, ապա նույնիսկ ներկրվող այն ապրանքները, որոնք ուղղակիորեն հայտնվում են մեր խանութներում, չեն կարող թանկանալ 20 տոկոսով։ Մինչ այդ ապրանքները

հայտնվում են վաճառասեղաններին, դրանց գնի մեջ մտնում է Հայաստանի տարածքով տեղափոխումը, հարկերը, աշխատավարձերը։ Ու փաստորեն՝ ստացվում է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ոչ թե փորձում է պարզել, թե ինչու են ապրանքները դրամի արժեզրկմանը ոչ համահունչ թանկանում, այլ ընդամենը ուզում է համոզել, որ դա համահունչ է: Դրանով հանձնաժողովը իր պաշտպանության տակ է առնում բոլոր նրանց, ովքեր օգտվելով մրցակցության բացակայությունից եւ իրենց ունեցած գերիշխող դիրքից՝ նպատակ են դրել դրամի արժեզրկման «շուխուրի տակ» ավելի մեծացնել իրենց շահույթները։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031