Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը չի վերահսկում իրավիճակը. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 16,2014 10:57
KB

Արժութային շուկան կայունացնելու ուղղությամբ Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերի արդյունավետությունն առայժմ չափազանց ցածր է եւ տեսանելի չէ։ Արդեն հնչում են մասնագիտական կարծիքներ, որ այդ գործողություններից շուկան ավելի շատ տուժում է, քան շահում։

Մինչ ԿԲ-ն հույս ուներ, որ վիճակը շուտ կկարգավորվի, եւ կվերականգնվի հավասարակշռությունը, դա ոչ մի կերպ տեղի չի ունենում։ Եվ սա այն դեպքում, երբ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած կառավարության նիստում ԿԲ նախագահի տեղակալը հայտարարեց, որ «գործի են դրվել Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները եւ միջոցները»։

Եթե դրանց ազդեցությունը շուկայի կայունացման եւ հավասարակշռության վերականգնման վրա այսպիսին է, ապա կարելի է ասել, որ գոնե ստեղծված իրավիճակում դրանք չաշխատող միջոցներ են։

Կտրուկ բարձրացնելով լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ ԿԲ-ն փորձեց բանկերում դրամային սով առաջացնել, որպեսզի ստիպի նրանց կուտակած տարադրամային միջոցների մի մասը վերադարձնել շուկա եւ սպասարկել իրենց պարտավորությունները։ Սակայն դա տեղի չունեցավ։ Բանկերը շարունակում են խուսափել տարադրամային միջոցների իրացումից։

Վիճակը չփոխեց նաեւ տարադրամի հրապարակային սակարկությունների իրականացումը։ Որպես այդպիսին, այդ գործիքը մինչեւ այժմ Հայաստանում չէր կիրառվել։ Թեեւ հիմնվելով հարեւան երկրի փորձի վրա, ԿԲ-ն դրա հետ լուրջ հույսեր էր կապում։ Ենթադրվում էր, որ սակարկությունների իրականացումից կարճ ժամանակ անց շուկայում կվերականգնվի հավասարակշռությունը, հետեւաբար նաեւ՝ փոխարժեքների կայունությունը։

 

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031