Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի համար բռնությունները գործիք են բոլորին ցուցադրելու համար, որ ինքը վստահ է զգում իրեն Բաղրամյան 26-ում. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 16,2014 10:47

Ինչ մեկնաբանություն էլ տրվի վերջին շրջանի աղմկահարույց հարձակումներին, ինչ բացահայտումներ էլ արվեն դրանց վերաբերյալ, ակնհայտ է, որ դրանք տեղավորվում են Հայաստանում ավանդական դարձած իշխանական գործելակերպի շրջանակներում։ Ոմանք հարց են տալիս՝ մի՞թե նման բռնությունները ձեռնտու են իշխանությանը։ Իհարկե, ձեռնտու են, որովհետեւ Երրորդ հանրապետության պատմության մեջ չի եղել մի դեպք, որ քաղաքական բռնությունները, ի վերջո, չծառայեն իշխանության ամրապնդմանը։ Եվ ուրեմն, իշխանությունը շարունակում է գործածել բռնությունը որպես սեփական դիրքերի ամրապնդման միջոց։

Այդպես կարող է չլինել միայն մի դեպքում՝ եթե հանրությունը կարողանա իրապես պատժել իշխանությանը՝ բռնություն գործադրելու համար։ Իսկ քանի դեռ իշխանությունը չի պատժվել, ցանկացած բռնություն ծառայում է նրա ամրապնդմանը եւ ի ցույց է դնում այդ իշխանության ինքնավստահությունը։ Ինչքան էլ ասենք՝ իշխանությունը խուճապի մեջ է, պատասխան է տալու, բռնարարքները իշխանության թուլության նշան են, դրանք միայն քաղաքական գնահատականներ են, որոնք Սերժ Սարգսյանին եւ նրա վարչախմբին ոչնչով չեն սպառնում։ Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանի համար բռնությունները գործիք են բոլորին ցուցադրելու համար, որ ինքը վստահ է զգում իրեն Բաղրամյան 26-ում, եւ այսօրվա դրությամբ չկա մի գործոն, որ հակառակը կապացուցի։

Այո, հնչում են դատապարտումի խոսքեր, հնչում են նույնիսկ սպառնալիքներ եւ հայհոյանքներ, բայց դրանից իշխանությունը չի դադարում իշխանություն լինել։ Անհրաժեշտության դեպքում իշխանությունը նույնիսկ մեկ-երկու բացահայտում կանի, եւ ընդդիմադիրներին ծեծի ենթարկողները դատարաններում քաղաքական ճառեր կասեն, հայրենասիրական ելույթներ կունենան, պետականության դասեր կտան, ինչը ավելի կամրապնդի իշխանության ինքնավստահությունը։

Ի վերջո, այս բռնարարքներով իշխանությունը ցույց է տալիս՝ լավն է ինքը, թե վատը՝ էական չէ։ Էականն այն է, որ ինքը միակ մարմինն է Հայաստանում, որ կարող է դիմել կոնկրետ գործողությունների, որ կարող է կոնկրետ պրոցեսներ հարուցել եւ այդ պրոցեսները տանել մինչեւ վերջ։ Ինքը միակ մարմինն է, որ կարող է քաղաքական գործիչներին պատասխանատվության կանչել իրենց ասածների եւ արածների համար։ Մինչդեռ՝ նման բան անելու խոստումները կիլոմետրերով հնչում ու չեն իրագործվում ընդդիմադիր ամբիոններից։

Այս իրավիճակը, ահա, հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործելակերպի ճգնաժամը։ Ամեն անգամ, երբ ընդդիմությունը հանրությանը հավաստիացնում է, թե ահա իշխանությունը թուլացած է առավել քան երբեւէ, որ իշխանությանը հաշված օրեր ու ժամեր են մնացել, որ իշխանությունը հայտնվել է ցուգցվանգի մեջ, իշխանությունը մի այնպիսի հակահարված է տալիս, որ զրոյացնում է տարիներով կամ ամիսներով կառուցված քաղաքական պրոցեսները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031