Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Պայքարը պետք է ակտիվացնել». «Հրապարակ»

Դեկտեմբեր 16,2014 10:39
Vahagn Xachatryan

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ այդպիսով նոր փուլ թեւակոխեց պայքարը։ «Մեր խնդիրը մեկն է՝ պետք է հնարավորինս շուտ, կարճ ժամանակում կարողանանք իշխանափոխության խնդիրը լուծել, հիմա բոլորը պետք է կարողանան գնահատել իրավիճակը, ինչքան սա ձգվի, այնքան շատ կլինեն անօրինականությունները»։

Հարցին, թե այս բռնությունները կազդե՞ն եռյակի արմատական դառնալու վրա, ինչպես ՀԱԿ-ն է, պատասխանեց. «Ես համոզված եմ, որ Ազգային ժողովում ոչ իշխանականների տրամադրություններում էլ էական փոփոխություն կլինի, չեմ կարծում, որ ԱԺ¬ում ոչ իշխանական ուժերն իշխանության մասին այլ կարծիք ունեն, լավ գիտեն, որ այլ կերպ՝ գաղափարական դաշտում, իրենք չեն կարող պայքարել»։

Ամեն դեպքում, կարելի՞ է ասել՝ իշխանությունների բռնությունների շնորհիվ նոր փուլ թեւակոխեց պայքարը։ «Կարելի է… նոր փուլ այն առումով, որ մենք միշտ հուշել էինք, որ իշխանություններն ամեն ինչի պատրաստ են, եւ տեսնում ենք ընթացքը, պետք է արագ ավարտել եւ թույլ չտալ, որ կիրառի մեթոդները»։

Ի՞նչ նկատի ունեք՝ արագ ասելով։ «Էն նկատի ունեմ, որ պայքարը պետք է ակտիվացնել»։ Հունվարից հետո՞։ «Ի՞նչ գիտեք, կարող է եւ լինի առաջ, ո՞վ գիտեր, որ այսպիսի գործողություններ կլինեին»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031