Լրահոս
Օրվա լրահոսը

Ու՞մ պաշտոնանկությունն է հասունանում. «Ժամանակ»

Դեկտեմբեր 16,2014 10:28

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի տնտեսությունում, առաջին հերթին ֆինանսական դաշտում, այլևս դժվար է որևէ կերպ ենթարկել ռացիոնալ բացատրության: Ռացիոնալն այս դեպքում մեկն է՝ Հայաստանի տնտեսությունը գահավիժում է, կամ ավելի ճիշտ` Հայաստանի տնտեսությունն իր հետ ցած է քաշում դեպի անդունդ Ռուսաստանի գահավիժող տնտեսությունը: Ողջ խնդիրը այն է, թե ինչքանով են Հայաստանի իշխանությունները տիրապետում այս գահավիժմանը, այսինքն` նրանք ինչ-որ առումով այս գահավիժման արագությունը վերահսկո՞ւմ են կամ քիչ թե շատ որևէ ազդեցություն ունե՞ն այդ գահավիժման վրա, թե` ոչ:

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ազդեցություն բացարձակ չկա, և Հայաստանի իշխանությունները պարզապես սպասում են, թե երբ է իրենց ճանապարհին հայտնվելու մի որևէ ճյուղ, որից հնարավոր կլինի բռնվել և կանխել գահավիժումը: Սակայն պրոբլեմն այն է, որ Հայաստանն ինքը չէ, որ գահավիժում է, այլ ցած է գլորվում Ռուսաստանի ծանրությունից՝ Ռուսաստանն է քաշում իր ողջ ծանրությամբ: Եվ սա նշանակում է, որ ճյուղերն այլևս չեն կարող փրկել, քանի դեռ Հայաստանը չի անջատվել գահավիժող հսկայական, ահռելի մարմնից:

Այս պայմաններում, եթե տեղի չի ունենում տարանջատումը ռուսական տնտեսությունից և ընդհանրապես ռուսական քաղաքա-տնտեսական համակարգից, ապա ճանապարհին պատահած ճյուղերը կամ Հայաստանին մեկնվող ճյուղերը կարող են լուծել ընդամենը գահավիժման արագությունը, թափը մի փոքր մեղմելու խնդիրը: Սակայն նկատի առնելով, որ Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, «մեկնարկային» շատ վատ դիրքերում է եղել այս գահավիժումից առաջ, այսինքն` տնտեսության վիճակը, մեղմ ասած, բարվոք չէր և ներկայումս ուղղակի վատից վատթարանում է, պետք է ասել, որ արագությունը նվազեցնելը հարց չի լուծում՝ երկիրը գնում է դեպի աղետ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031