Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Սա ձեռնտու է ընդդիմությանը, որպեսզի ցեխ շպրտեն իշխանության վրա». «Հրապարակ»

Դեկտեմբեր 16,2014 10:17

«Հրապարակը» զրուցել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ։

– Ինչո՞վ կպայմանավորեք վերջին օրերին ահանգնացած բռնության ալիքը։

– Իսկ ո՞վ է ասում, որ բռնության ալիք կա. ամեն մարդ պետք է տեսնի, թե իր նկատմամբ ինչու է նման գործողություն իրականացվում։

– Իսկ Դուք ի՞նչ եք տեսնում՝ անձնակա՞ն դրդապատճառներ։

– Ես կարծում եմ, որ զուտ անձնական խնդիրներ են։

– Ազատամարտիկների բռնության հետ առնչվող Լեւոն Երանոսյանի, Արամ Մանուկյանի ծեծի հետ առնչվող Առաքել Մովսիսյանի հայտարարություններն այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք։ Բացահայտ ասացին, որ Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած խոսք անպատիժ չի մնալու։

– Ցանկացած դեմ խոսք ցանկացած քաղաքացու, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի նկատմամբ, օրենքով սահմանված կարգով պետք է պատիժ ստանա, եւ կարծում եմ, որ այնպիսի պատիժ պետք է ստանա, որ պատժվողը նույնիսկ երանի տա ականջները կտրված շան թուլին։

– Հիմա բռնություն է կիրառվել, եւ հետքերը տանում են դեպի իշխանություն։

– Ես չգիտեմ, քննություն է կիրառվում, իրավապահները կպարզեն, թե իրականում ինչ խնդիր է տեղի ունեցել։ Համենայնդեպս, դա իշխանություններին ձեռնտու վիճակ չէ, հակառակը՝ դա ձեռնտու է ընդդիմությանը, որպեսզի ցեխ շպրտեն իշխանության վրա:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031