Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող բարձունքին գրված են հայոց բանակի մասին իմաստալից արտահայտություններ:
Ցավոք, բլրին գտնվող մեծ քարին ներկված հայոց եռագույն դրոշի նարնջագույնի փոխարեն դեղին է: Դա կարող էր թվալ սխալմունք, եթե քիչ հեռու գտնվող բլրին, մեծ քարաբեկորի վրա եւս հայոց եռագույնի նարնջագույնի փոխարեն դեղին ներկված չլիներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ճիշտ է, շատ տեղերում ես էլ եմ հանդիպել: Նույնիսկ բարձր ատյաններում:
Ցավալի է
Զինվորներից հավաքվող գումարը, այսինքն իրենց հասանելիք ամսեկան 3000-4500 ՀՀ դրամը հազիվ դեղին ներկին է հերիքել. նարնջագույնը յուղաներկը մի քիչ թանկ է, քանի որ քիչ է օգտագործվում: (վարկած)
նոր պրոբլեմ էս խեղճ ժողովրդի գլխին! էդ երեխի լուծի գույնն ով է գտել? ԱԺ արտահերթով պետք է անհրաժեշտ նախագիծ ներկայացնել …
Խի մենակ ըտեղ ա՞ դեղին ներկված…..Երկիր մեդիայով կեսգիշերին հնչող ՀՀ օրհներգի ժամանակ հայտնվող ՀՀ պետական դրոշը ի՞նչ գույնի ա….թվում ա, թե դաշնակները պիտի առանձնահատուկ կերպով ուշադիր լինեն մեր դրոշի գույների նկատմամբ, բայց հը-ը…. ու ըտենց ա տարբեր ատյաններում….իսկ ընդհանրապես կարելի ա ասել, որ ՀՀ պետական դրաշի գույներն են՝ կարմիրն իր տարբեր երանգներով, կապույտ կամ երկնագույն կամ դրանց նման մի բան՝ երբեմն նաեւ՝ սեւ ու երրորդ գույնը՝ ինչ պատահի՝ կարմիր, շատ հաճախ դեղին, երբեմն նույնիսկ մոխրագույն (ոչ ոք թող չզարմանա, դա էլ կա) ու հազվադեպ նարնջագույն (հենց այն, ինչ պիտի լինի)…մանրուք ա՞…ամենեւին…վերաբերմունք ա..ոնց մեր խորհրդանիշներին ենք վերաբերվում, այնպես էլ ապրում ենք….
Դե լավ ամոթա, հերիքա վատաբանեք, դուրս եկեք մի լավ գործ ել դուք արեք…… դեղինա.. նարնջագույնա թարգեք