Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը քանի գնում, չաղանում է մեր երկրում»

Դեկտեմբեր 15,2014 22:00

Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Aravot.am-ի  խնդրանքով գնահատելով վերջին շրջանում ստեղծված ամենաթողության մթնոլորտը.  ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական-քաղաքական գործիչներին բռնության ենթարկելու, ծեծելու, «Նախախորհրդարան»-ի անդամների ավտոմեքենաները հրդեհելու դեպքերն, ասաց, որ այս ամենի գլխավոր  պատասխանատուն  Սերժ Սարգսյանն է:

«Ոմանք նրան ընտրել են, ոմանցից էլ իշխանությունն է զավթել, նստել որպես գլխավոր պաշտոնյա, ուզի, թե չուզի, պատասխանատվությունն իր վրա է ընկնում: Եվ եթե հիշենք, որ իրենք հայտարարում էին, որ մենք պատասխանատվություն ենք վերցնում, դե պատասխան տվեք, տղերք: Պատասխան տվեք, թե ով պիտի դրանց բռնի, հետաքննություն անի և այլ, և այլն.. Վաղը մյուս դեպքերը կբացահայտվեն, կպատժվեն, կերևա, կհասկանանք,  որ չէ՝ մարդը իր գործը արեց: Բայց դատելով նախկինում եղած հրկիզումներից ՝ 12 լրագրողական ավտոմեքենա, 200-ից  ավելի հարձակում լրագրողների վրա, որոնցից ամբողջությամբ կամ մասնակիորեն բացահայտվել է 4 դեպք , մնացած դեպքերը Հայաստանում մնում են չբացահայտված: Ես խորը համոզմունք ունեմ, որ էդ դեպքերն էլ  չեն բացահայտվելու, կամ ինչ-որ  մի նստելու խասյաթ ունեցող մեկը կգա ու կասի ՝ հա, ես եմ արել , ես եմ ծեծել, հարձակվել սրա, նրա վրա: Դատելով   ոստիկանության զորքերի հրամանատարի  ինքնախոստովանական ցուցմունքներից, թե Սերժ Սարգսյանին ով բան ասի,  շան թուլի պես ականջները կկտրեմ, նա ուղիղ կապ ունի, ինքը ամբողջական պատասխանատվություն պետք է կրի էդ խոսքերի համար:

Եվ ընդհանրապես  ոստիկանությունը քանի գնում, չաղանում է մեր երկրում: Երբ որ մենք իրենց թիվն ենք հարցնում, ասում ենք՝ քանի՞ ոստիկան ունենք կամ ոստիկանության աշխատակազմը ինչքա՞ն է ոստիկանության, իրենք ասում են ՝ դա ծառայողական գաղտնիք է, չենք ասի ձեզ, օրենքով սահմանված է գաղտնիք: Բայց բյուջեի թվերին հետևելով՝ 5-6 տարվա բյուջեները ես հանել եմ, տարեկան բյուջեն այս տարվա 31 միլիարդ դրամ, հաջորդ տարվանը պլանավորված է  36 միլիարդ դրամ, էն նախորդը 27 միլիարդ դրամ էր, 14-15 տոկոսով տարեկան ոստիկանության բյուջեն աճեցնում են: Դրա հետ մեկտեղ ունեն արտաբյուջետային եկամուտներ. անցած տարվանը եղել է 19.9 միլիարդ դրամ, էս տարվանը առնվազն 20 միլիարդ դրամ է լինելու:Դա ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների եկամուտներն են, տուգանքներից ստացվող տոկոսներ են ճանապարհային  ոստիկանության, արագաչափ և այլն: Նախկինում 50 տոկոսն էր իրենցը, հիմա 75 տոկոսը: Ահռելի թիվ է, իրենք տիրապետում են տարեկան առնվազն 50-60 միլիարդ դրամի, ու էդ թիվը շարունակում է աճել:  Աճեցնում են իրենց աշխատակազմը, զորքը և պատրաստվում են ինչ-ինչ բաների:  Ահագին մարդու էդ աշխատավարձով, չակերտավոր ասած  գերի են վերցնում, մարդը, որը գործազուրկ է, դառնում է ոստիկան, ինքը, բնականաբար,  սոցիալական ակտիվ քաղաքացուց, որը կարող է  լինել ցույցերում, միտինգներում, բողոքավոր, հիմա անցնում  է էն  ճամբարը: Ասում են՝ ամսական 100 հազար դրամով  արի, գերի ընկնի  մեզ մոտ ու ուռեցնում են էդ թիվը, ինչքան որ պետք է, դա միայն ոստիկանության մասին չէ: Նման բյուջեի աճեր կան ազգային անվտանգության ծառայության , մնացած մի շարք պետական հիմնարկների  մասով: Իսկ տեղական ինքնակառավարման  մեր բոլոր  915  համայնքների ամբողջական բյուջեն կազմում է երկրի համախառն բյուջեի 10 տոկոսը ընդամենը: Այսինքն` երկրում ծախսվող բյուջետային փողերից 10 դրամից 1 դրամն է, որ ծախսում են 915 համայնքները մեկտեղ վերցրած, մնացած 9 դրամը ծախսում է պետական ապարատը. նախարարություններ, մարզպետարաններ, Ազգային ժողով, նախագահ , վերահսկողական ծառայություն, դատախազություն և այլ, և այլն …Սա շատ կենտրոնացված պետություն է, որին ձեռնտու չէ ուժեղ համայնքներ», ասաց Լևոն Բարսեղյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Մի հետաքրքիր միտք է ծագում այստեղից – բոլորս, մեծով փոքրով, կին տղամարդ դիմում ենք գրում ու դառնում ոստիկան: Թող փող տան, հետն էլ զենք!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031