Գեղարքունիքի մարզի Այգուտ, Ներքին Շորժա, Կախակն, Գեղամասար, Փամբակ եւ Շատջրեք համայնքներում դեկտեմբերի 14-ին կայացել են ավագանու ընտրություններ: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանի տեղեկացմամբ, վերը նշված համայնքներում, նախնական տվյալներով, արդեն հայտնի են ընտրված ավագանիների անունները, բացառությամբ Այգուտ համայնքի մեկ տեղի, որի համար պայքարում հավասար՝ 39-ական ձայն են հավաքել ավագանու թեկնածուներ Անդրանիկ Արաբաչյանը եւ Արզուման Խաչատրյանը: Համաձայն գործող կարգի, թիվ 23 ԸԸՀ որոշմամբ այս տարվա դեկտեմբերի 19-ին կկայանա վիճակահանություն, եթե, իհարկե, մինչ այդ ,թեկնածուներից մեկը ինքնաբացարկ չհայտարարի:
Գեղարքունիքի մարզպետարան