Սաուդյան Արաբիայում մի կին, որը կրքոտ ֆուտբոլասեր է, հայտնվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Այս երկրում կանանց կտրականապես արգելված է մուտք գործել ստադիոն: Սակայն այդ կինը զգեստափոխվել է եւ տղամարդու հագուստով ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներից մեկին: Նրան նկատել են մրցակից թիմի երկրպագուների համար նախատեսված տրիբունայում միայնակ նստած: Ոստիկանությունը գործը հանձնել է վերադաս մարմիններին, սակայն շարիաթի օրենքները խախտած կնոջը սպասվող պատժաչափի մասին առայժմ ոչինչ չի ասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ vk.com-ի