Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը որոշ ուշագրավ դիտարկումներ արեց՝ վերջին միջադեպերի, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին ծեծելու հետ կապված:
Նախ, Մարգարիտ Եսայանը խորհուրդ տվեց հիշել մեր երկրի քաղաքական կյանքից որոշ պատմություններ. «Կհիշեք, թե ում իշխանության ժամանակ ով ում ոտքին էր կրակում կամ կներեք, հետույքին, ում թիկնապահները, որ լրագրողների նկատմամբ էին հաշվեհարդար տեսնում: Բոլորովին պետք չէ հրեշտակի կերպարանք ընդունել եւ հայտարարություններ անել իշխանությունների հասցեին: Ես, իհարկե, չեմ արդարացնում եւ չեմ ասում, որ իշխանությունները բացարձակ անսխալական են: Նման բան չկա, սխալներ, թերություններ լինում են, բայց սրանք այդ դեպքերը չեն»:
Մեր հարցին՝ ՀՀԿ որոշ պատգամավորներ այդ միջադեպերը կապում են դրսի ուժերի հետ, Դուք որեւէ վարկած ունե՞ք, կապ տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարող եւ չեմ ուզում նման եզրակացություն անել: Կոնկրետ ազատամարտիկների մասով՝ իրեր հետ հաց են կերել, հետո իրար սկսել են ծեծել: Արամ Մանուկյանի մասով եմ շատ վրդովված, որովհետեւ ի վերջո գոյություն ունի պատգամավորի անձեռնմխելիության խնդիրը, ի վերջո ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյայի են ծեծել: Մյուս կողմից, այն, ինչ ասեմ, գուցե թրերով ընդունվի, բայց բացահայտվեց, որ Արամ Մանուկյանին հարվածողը 1 հոգի է եղել: Կարծում եմ, գուցե պետք է մեկ-երկու հարված էլ Արամ Մանուկյանը հարվածեր այդ 1 հոգուն, որովհետեւ երբ քո վրա հարվածում են, դու բնազդով փորձում ես ինչ-որ հակահարված տալ: Ես հույս ունեմ, որ Արամ Մանուկյանը այդպես 1-2 հարված հասցրել է: Թե չէ ճիշտ չի լինի, որ մի հոգի քո տան մոտ հարձակվում է, խփում է քեզ՝ անկախ նրանից, թե ով ես եւ ինչ պաշտոն ես զբաղեցնում, եւ դու հակահարված չես տալիս: Ես կուզեի, որ Արամ Մանուկյանը հակահարված հասցրած լիներ այդ սրիկային»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լրագրողի կարգավիճակում՝ հաստատ մի ուրիշ վերաբերմունք կարտահայտեիք,այնպես,որ….ասացվածքն ..«…» միանգամայն տեղին է։
Ըստ տիկնոջ քրեադատավարական բարոյագիտության.
1.Եթե քո տան մո՛տ են քեզ անսպասելիորեն հարվածում, ապա դու իրավունք չունե՛ս վայր ընկնելու:
2.Եթե այնուամենայնիվ վայր ես ընկել և չես հասցրել ընկնելիս 1-2 հարված էլ դու հասցնել, ուրեմն դու ինչ որ տեղ թերացել ես, պարզ ասած՝ մեղք ես գործել:
3.Եթե կարողանայիր վայր ընկնելիս քո՝ ուղեղի ցնցման դիմաց ընկեր Արշակի աչքը հանեիր կամ գոնե քիթը ջարդեիր, հա՛, դա կլիներ համարժեքության կոմպլեմենտարիզմ կամ ինչու չէ՝ կոմպլեմենտարիզմի համարժեքություն, ուստի առիթ չէր լինի կրքերը անհարկի բորբոքելու:
4.Իսկ դո՛ւ, Արամ, իմ ցանկությունները անկատար թողեցիր, ամո՛թ քեզ, հազա՛ր ամոթ…