ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը 69 զինակոչիկի դիմում բավարարել է
Զինակոչիկների ծնողներից շատերը գիտեն, որ 2009 թվականից կա հասարակական խորհուրդ, որը իրականացնում է զինակոչիկների դիմում բողոքները բաց հանձնաժողովով քննարկելու գործառույթ: «Ծնողները գալիս կամ զանգահարում են` կապված դիմումի բովանդակությունից, ասում ենք ներկայացնել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հիմք կդառնան խնդիրը հասկանալու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում:
Հանձնաժողովի նիստերը անցկացվում են Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին:
Կարդացեք նաև
Այս պահին ըստ հանձնաժողովի նախագահի կա 60 դիմում, որից 23-ը քննարկեցին այսօր. հիմնականում կապված են առողջական խնդիրների հետ:
«Չքննարկվող որեւէ միջնորդություն չի մնում, անցած զորակոչի ժամանակ ստացել ենք 316 դիմում բողոք, ներկայացել ենք 243 միջնորդագիր, որից 69 դիմում լիարժեք բավարարվել է: Ոչ առողջական խնդիրներից 5-ից 4 է բավարարվել եւ առողջական բնույթի 235 դիմումներից բավարարվել է 65, որոնցից 46-ին տարբեր ժամկետներով տրվել են տարկետումներ, իսկ 18-ի վերաբերյալ կատարվել է պահեստազորում հաշվառելու որոշում»,-ասաց պարոն Հարությունյանը` ավելացնելով, որ ունեցել են նաեւ մեկ դեպք, երբ դիմել էին զորակոչելուց հետո եւ խորհրդի միջնորդության շնորհիվ ռազմաբժշկական վարչությունը եւ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը` անդրադառնալով հարցին, որոշել են զինվորին վաղաժամ զորացրել:
Սահմանված ընթացակարգերը, ըստ խորհրդի նախագահի այնպիսին են, որոնց անմիջական մասնակից են նաեւ ծնողն ու զորակոչիկը եւ առանց որոշման մասին իմանալու չեն գնում:
Հանձնաժողովում ընդգրկված են հասարակական խորհրդի անդամներ, առողջապահության նախարարությունից Գաբրիել Թեփելիկյանը, հանրապետական զինկոմիսարիատի, պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչներ:
Այսօրվա նիստին, բողոքներից մեկը ամենեւին էլ առողջական բնույթի չէր, այլ զինակոչիկը խնդրում էր 6 ամսով հետաձգել զորակոչումը: Նրա մայրը սեպտեմբեր ամսին մահացել էր եւ նա 2 բանկերում վարկ ուներ: Տղան խնդրում էր ժամանակ՝ մոր գերեզմանի գոնե հիմքերը գցելու համար եւ որ վարկը փակի նոր գնա բանակ: Հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդություն ներկայացնել վարկի մարման վերաբերյալ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Ղարաբաղի պաշտպանության Հայաստանի նախարար, անձնագիրս ստանալու համար դաբրո պիտի տաս, ե*րբ:Հայերենից հայերեն թարգմանելն է ողբերգություն, թե*հասկանալը:Ասացի, որ էս ազգի զինվորը չեմ, չհասկացաք, պարտադրեցիք զինվորական կամիսիա անցնել:Անցա, բայց հիշեցրի, որ ֆաշիզմն իմ թշնամին է:Դե գոնե հիմա իրավունք տվեք անձնագիրս ստանալ :Կարող եք;Ես իմ խոսքի տերն եմ:Մնացածի մասին թող աշխարհը մտածի, տես ասեցի:Նոր տարվա օրը նոր փաստերով կդիմեմ տերություններին:Խաղում եք հետս, դե, խաղանք: