Լրահոս
Օրվա լրահոսը

Գետահովտում կընտրեն հետամանորյա խումհարով

Դեկտեմբեր 15,2014 19:45

Դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կայացան Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում: Խաշթառակ գյուղի մերձակա Լուսահովիտում  համայնքապետի թեկնածուն մեկն էր՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արայիկ Սարհատյանը: Նրա նախկին «մրցակիցը»՝ 1980թ. ծնված, անկուսակցական Մարսել Մովսիսյանը նախկինում հանել էր իր թեկնածությունը: Սահմանամերձ Սարիգյուղում համայնքի ղեկավարի 3 թեկնածու կար՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Կոմիտաս Էլլարյանը, ՀՀԿ անդամ Գագիկ Մադաթյանը եւ անկուսակցական Սեյրան Սարիբեկյանը: Գագիկ Մադաթյանը Սարիգյուղի նախկին գյուղապետ Գերասիմ Մադաթյանի որդին է: Գագիկ Մադաթյանը 2011թ. համայնքի ղեկավարի ընտրություններում նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը: Նա այդ ժամանակ հանդես էր որպես անկուսակցական: Կոմիտաս Էլլարյանը Սարիգյուղ համայնքը ղեկավարում է 2004 թվականից:

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից(տեղակայման վայրը՝ ք. Նոյեմբերյան) իմացանք, որ Լուսահովիտի ցուցակային 286 ընտրողներից  քվեարկությանը մասնակցել է 163, որից 159-ը կողմ է քվեարկել,4-ը ՝ դեմ: Սարիգյուղում գործող գյուղապետ Կոմիտաս էլլարյանը ստացել է 316, Սեյրան Սարիբեկյանը՝ 260, Գագիկ Մադաթյանը՝ 134 ձայն: Թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան: 2015թ. հունվարի 4-ին ավագանու ընտրություններ կկայանան Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ համայնքում: Տարեմուտի ճոխ ճաշկերույթներից հետո հունվարի 4-ին գետահովտցիներին դժվար է լինելու ընտրություններ կատարել: 2015թ. մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան, Ակնաղբյուր համայնքներում, ավագանու ընտրություններ՝ Իջեւան քաղաքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031