ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը այսօր շրջայցով եղավ Արմավիրի մարզում:
Նա այցելեց Փարաքար համայնքի, Էջմիածին, Մեծամոր, Արմավիր քաղաքների մարզադպրոցներ, հետեւեց տեղերում կատարվող աշխատանքներին, ծանոթացավ եղած խնդիրներին եւ հոգսերին, ծաղիկներ դրեց Արմավիր քաղաքի Արցախյան պատերազմում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
Շրջայցի ավարտին նախարարը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը քննարկեցին մարզում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները, իսկ վերջում հանդիպեցին մարզական ոլորտի ներկայացուցիչների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին:
Մանրամասն կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ