Ոչ իշխանական ուժերը այսօր ԱԺ-ում նախաձեռնեցին ստորագրահավաք արտահերթ նիստ հրավիրելու համար Ազգային Ժողովի ստորև բերված հայտարարությունն ընդունելու նպատակով: Սակայն Հանրապետական խմբակցության որևէ պատգամավոր նիստին չներկայացավ և, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում` քվորում չապահովվեց:
Ազգային Ժողովի հայտարարություն
Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների եւ ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը։ Խոստորեն դատապարատելի է փոխոստիկանապետ, Ներքին Զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու եւ քաղաքացիներին սպառնալու մասին, ինչը անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակին։
Ազգային Ժողովը պահանջում է.
Կարդացեք նաև
- Ազգային Ժողովը խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարքները եւ իրավապահ մարմիններից պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու, եւ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
- Բռնության կոչերի եւ դատապարտելի հայտարարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել Ոստիկանության Զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին։
- Ազգային Ժողովը պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրթ եւ ժողովրդավար երկրին անհարիր նման երեւույթները։
Հիմնական զեկուցող՝ Ռուբեն Հակոբյան
ԲՀԿ