Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ԱԳՆ-ը մտահոգված է ադրբեջանցի լրագրող Իսմայիլովայի կալանավորմամբ

Դեկտեմբեր 15,2014 18:31

Փարիզը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային կալանավորելու կապակցությամբ, որին մեղադրում են իր նախկին գործընկերոջը ինքնասպանության դրդելու մեջ, փոխանցում է «Կոնտակտ»-ը՝ հղում անելով «Թուրան»-ին:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս տարվա մայիսին նախագահ Ֆրանսուա Օլանդը, երբ այցելել էր Բաքու հանդիպել է Իսմայիլովայի հետ:

Ֆրանսիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել պահպանել ԵԱՀԿ-ի և Եվրոխորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները, այդ թվում՝ մամուլի ազատության, դատական համակարգի անկախության,  ոլորտներում, ինչպես նաև ապահովել մարդու պաշտպանվելու իրավունքն ու հաշվի առնել անմեղության կանխավարկածը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ ուշադիր հետևում է Իսմայիլովայի գործ հետ կապված զարգացումներին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031