Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը, երևի թե նեղանալով Գյումրիում խփած իր տոկոսներից, վրիժառու է դարձել»

Դեկտեմբեր 15,2014 18:07

Սեպտեմբերի 30–ին  Գյումրու ավագանին  ուղերձով դիմել էր կառավարությանը՝ խնդրելով 1, 281.8 մլն հատկացնել Գյումրու 6 փողոցների ասֆալտապատման ու  բարեկարգման համար, սակայն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը  մի քանի օր առաջ պատասխանել էր, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցները սպառվել են ու խորհրդի կարգով ուղղորդել,  թե համայնքի միջոցների հաշվին թող աշխատանքները կատարվեն: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը  մեզ հետ զրույցում ասաց. «Մարդը ուղղակի մեզ սովորեցնում է, ինչը մենք իրենից շատ լավ գիտենք, մեր ուղերձի մեջ գրված է, որ համայնքի բյուջեն անկարող է նման ծախսեր հոգալ: Չի էլ փորձում ասել, որ 2015 թվականին  կփորձենք նայել, տեսնել, ինչ կարելի է անել, ինչպես կարելի է անել և այլն: Մարդիկ խաչ են քաշել Գյումրու վրա, սա Դավիթ Հարությունյանի նամակով հաստատվում է: Ամենայն հավանականությամբ, հավատալս չէր գալիս, բայց Սերժ Սարգսյանը նեղացել է իր խփած տոկոսներից, սիրտը նեղվել է ու հիմա վրիժառու է դարձել:

image_1

Էն ահռելի ծախսերը, որը ինչ պարապության վրա ասես անում են ՝ Երևանի ասֆալտապատում և այլն, և այլն, կրկնակի, եռակի ասֆալտապատում մի տարվա ընթացքում, դրա համեմատ իրենք չունեն էս գումարը  հա ՞ Գյումրի  քաղաքին հատկացնելու և մնացած բոլոր քաղաքների համար: Սա խտրականություն է, խտրական վերաբերմունք է  Հայաստանի քաղաքացիների հանդեպ: Մոռանում է իհարկե, որ Գյումրու բյուջեն շնչին ընկող տարեկան  մոտավորապես 55 դոլար է կամ 30-32 հազար դրամ է: Երևանի շնչին ընկնող բյուջեն մոտավորապես 100 հազար դրամ է, ճիշտ է՝ կառուցվածքային իմաստով այն մի քիչ տարբեր է Գյումրուց, դպրոցներ և այլն, բայց… Պետական իշխանությունը ձեռքերը  լվանում է  փաստորեն մեր քաղաքին   արմատական օժանդակություն ցուցաբերելու  մասով, անցած տարի հատկացրել են մոտ 391 միլիոն դրամ, մոտ 1 միլիոն դոլար քաղաքը մշակութային  մայրաքաղաք ունենալու համար, հիշում եք որոշ ասֆալտապատումներ եղան: Համեմատության համար ասեմ, որ ոստիկանության բյուջեն ամեն տարի, նախորդ տարվա հետ համեմատ աճում է 14 տոկոսով մոտավորապես: Վերջին 4 տարիների ընթացքում ոստիկանության բյուջեն աճել է 50,8 տոկոսով, Գյումրու բյուջեն վերջին 4 տարիների ընթացքում մնացել  է նույնը՝ 2.8 միլիարդից 3,2 միլիարդ դրամ, էս կարգի թիվ է: Իհարկե, իրենք կարող են ասել, օրենքով է, դուք ձեր տեղական հարկ ու տուրքով հավաքում եք մոտավորապես 1.3 միլիարդ դրամ, էլ մնացած 65 տոկոսն էլ տալիս է պետությունը պետական բյուջեից, բայց ակնհայտորեն դա անբավարար է  քաղաք պահելու համար: Եվ որևէ հրաշագործ քաղաքային իշխանություն, ազնվագույն, սրբագույն չի կարող էս քաղաքը էդ բյուջեով էդ խնդիրների միջից հանել »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031