«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից այսօր «Առաջին լրատվական»-ը «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի նիստից հետո հետաքրքրվեց, թե ինչպես է իրականում տեղի ունեցել իր և Մանվել Եղիազարյանի դեմ հարձակումը:
Ի պատասխան՝ Ռազմիկ Պետրոսյանը պատմեց, որ իրեն և Եղիազարյանին իսկապես հյուրասիրության է կանչել գեներալ-մայոր Լյովա Երանոսյանը և խորհուրդ տվել «թողնել-գնալ» երկրից:
«Իհարկե, մենք ի սկզբանե ասել ենք ու նորից ենք կրկնում՝ մանրամասների խնդիր չկար, ինձ թվում էր՝ դա պատահական արկածախնդիրների գործ է: Ինձ կաշկանդում էին մեր այն ընկերական հարաբերությունները, որի պատճառով ես այդ հրավերն ընդունել էի՝ իսկ ես որպես ընկեր էի հրավիրված, Մանվելն էլ ինձ հետ: Առաջին անգամ եմ բարձրաձայն այս մասին ասում…
Հաց ուտելու ընթացքում խոսակցություններ են եղել՝ նա իշխանական թևն է ներկայացնում, մենք՝ ընդդիմադիր, խոսել ենք երկրի վիճակից, և ես իմ տեսակետներն եմ ներկայացրել: Հետո նա ինձ սկսեց խորհուրդներ տալ, որ ես երկրից գնամ, ես էլ հարցրեցի՝ ինչի՞ համար, խանգարո՞ւմ եմ: Ինձ մոտ այնպիսին տպավորություն էր, որ նա որպես ընկեր էր ինձ խորհուրդ տալիս»,- պատմեց Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում