Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հիմնանորոգման ծրագրի ընթացքին՝ զեկուցվել է, որ 57 օբյեկտների մեծ մասում աշխատանքներն ավարտված են: Թվով երկու մանկապարտեզներում դեռևս ընթանում են շինարարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է մասնավորապես Կենտրոն վարչական շրջանի թիվ 1 մանկապարտեզում շինարարական աշխատանքներն ավարտելուն պես նախաձեռնել խմբերի ձևավորման գործընթացը:
«Թիվ 1 մանկապարտեզում աշխատանքներն ավարտելուց հետո հնարավորին սեղմ ժամկետում, մեր համաքաղաքացիներին տրված մեր խոստման համաձայն, ձևավորեք և բացեք նոր խմբեր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարան
Բարև Ձեզ,
Շատ լավ ավարտել են շին աշխատանքները, ուղղակի հիանալի.
Կարելի է պարզապես այցելել Մալաթիա-Սեբաստիա համայնքի 87 մանկապարտեզ, որտեղ տնօրեն է աշխատում նախկին թաղապետի բարեկամուհին, և տեսնել թե ինչ օրիգինալ լուծումներ են տրված. օրինակ, բավականին ազատ տարածքների առկայության պարագայում, չգիտես ինչու թվով 9 կաթսաներ տեղադրվել են հենց խոհանոցում, որտեղ մեծ համերաշխությամբ աշխատում են խոհարարները և 9 կաթսաներ: Կարծում եմ հնարավոր է պատկերացնել ու հասկանալ, որ որոշման չափորոշիչները ոչ թե բացակայող նորմերն են, այլ շատ ավելի գայթակղիչ հանգամանքներ կան աշխատող: Կարելի է տեսնել ու պատկերացնել, թե ինչպես ամեն հերթական ստուգող մարմնի ներկայացուցիչ՝ ներս մտնելով, անմիջապես նկատում ու բնականաբար ծաղրում է տվյալ որոշման հեղինակին: Բայց կարճ ժամանակ անց, երբ, հաշվի առնելով տնօրենի բարեկամի հանգամանքը, նրանք անմիջապես կռահում էին հնարավոր մարդկանց ցուցակը, թե ովքեր կարող էին այսպես ասած,, դաբրո ,, տային նման հանճարեղ որոշման համար, անմիջապես թեման համարվում է փակված ու պարզվում է, որ դե կարելի էր և այլ կերպ, բայց էսպես էլ կլինի , դե իհարկե … իսկ ով էր կասկածում 🙂
Խնդրեմ կարող էք պարզապես այցելել տիկին Գայանեին