Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների լուծմանն ուղղված ծրագրեր՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ

Դեկտեմբեր 15,2014 17:03

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ 2014 թվականին հասարակական կազմակերպությունների հետ մայրաքաղաքում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մասնավորապես առանձնացվել է այգիները հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հարմարավետ հանգստի գոտի դարձնելու նպատակով Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում, նաև Երևանի կենդանաբանական այգում ճոճանակների տեղադրումը: Զեկուցվել է նաև, որ առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց աշխատատեղերի ստեղծման գործընթացին աջակցելու նպատակով «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը անվարձահատույց տարածք է տրամադրվել՝ ուսումնաարտադրական ձեռնարկություն հիմնադրելու համար: Նշվել է նաև, որ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրով երևանաբնակ 17 միայնակ մայրերի՝ մանկական ուղեղային կաթվածով երեխաներ հնարավորություն են ստացել անվճար վերականգնողական բուժում ստանալ: Անցկացվել են նաև մարզական մի շարք միջոցառումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝  հատուկ հսկողության տակ պահելով ընթացիկ ծրագրերը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031