Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները հայերին ադրբեջանցիներից վստահելի են համարում, բայց Ալիևին Սարգսյանից շատ են համակրում. Интерфакс

Դեկտեմբեր 15,2014 16:54

«Հասարակական կարծիքի համառուսական կենտրոն»-ի անցկացրած հարցման համաձայն, ռուսների համար ամենավստահելի գործընկերներ են համարվում Բելառուսն ու Ղազախստանը, հարցվածների 65%-ը և 46%-ը համապատասխանաբար հենց այդ երկրների անուններն են տվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Առաջատարներին զգալի տարբերությամբ հաջորդում է Հայաստանը՝ (7%), այնուհետև Ադրբեջանն է՝ (6%), Ղրղըզստանը՝ (3%), Մոլդովան (3%), Թուրքմենստանը՝ (3%), Տաջիկստանը՝ (2%):

Ամենավստահելիների ցուցակում զգալի նահանջել է Ուկրաինան, որի անունը նշել է հարցվածների 3%-ը, մինչդեռ ռուս-ուկրաինական սերտ հարաբերություններին 2013թ. ուսումնասիրությունում հավատում էր 18%-ը:

ԱՊՀ երկրների առաջնորդներից ռուսներն ամենաշատը հավանում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին (61%), հաջորդը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է (38%): Այս դեպքում Ադրբեջանը հաղթում է Հայաստանին, ու հարցվածների 7%-ը համակրելի է համարում Իլհամ Ալիևին, իսկ Սերժ Սարգսյանին՝ 4%-ը:

Ուսումնասիրության մյուս կետը վերաբերում է ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանությանը: Այստեղ նույնպես առաջատարներն են Բելառուսն ու Ղազախստանը, 66% և 45 % համապատասխանաբար, որոնց հաջորդում է Հայաստանը՝ 5%, Ադրբեջանը, Ղրղըզստանը և Մոլդովան՝ 4%, Ուկրաինան և Ուզբեկստանը՝ 2%:

Հարցումը, որին մասնակցել է 1600 հոգի, անցկացվել է նոյեմբերի 22-23-ը Ռուսաստանի 46 շրջանների 132 բնակավայրերում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031