Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն, ինչ տեղի է ունեցել ազատամարտիկների հետ, սարսափելի է. ՍԴՀԿ ատենապետ

Դեկտեմբեր 15,2014 16:27

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Արտաշատի  ՙՙԺիրայր –Մուրադ՚՚  մասնաճյուղը նոր գրասենյակ ունի

Արտաշատում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ՙՙԺիրայր Մուրադ՚՚ մասնաճյուղի նոր գրասենյակը: Բացման հանդիսավոր միջոցառմանը կարճ ելույթով հանդես եկավ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, ով նշեց, որ Հայաստանում վերջին օրերին ընթացող ազատամարտիկների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարներն ուղղակի ոճրագործություն է:

-Երբ Հայաստանում օրը ցերեկով ծեծում են հաղթանակած բանակի, հաղթանակած ժողովրդի զինվորին, սա մեծագույն ողբերգություն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ՍԴՀԿ-ն միանշանակ դատապարտում է: Իսկապես անհրաժեշտ է, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Հաղթանակած ազատամարտիկը մեր երկրում ուղղակի իրավունք չունի հանդիպել նման ոտնձգություններ: Բայց, ցավոք, սա է մեր այսօրվա իրականությունը: Ընդհանրապես, բոլոր կասկածները փարատելու համար պետք է թափանցիկ գործընթաց:

Խոսելով ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետն ընդգծեց, որ ՍԴՀԿ-ի հավատամքը, որ Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ուստի և գաղափարական ամուր հենք ունեցող ընդդիմություն՝ այլընտրանք չունի:

-Հավատացե՛ք, եթե չկա գաղափարական ընդդիմություն, ապա ցանկացած ընդդիմադիր գործընթաց ծառայում է այս կամ այն անհատի, իսկ ավելի վատ՝ օլիգարխի անձնական շահերին,-եզրափակեց նա:

 

ՍԴՀԿ Մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031