Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հանպատրաստից այց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

Դեկտեմբեր 15,2014 16:14

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:  Նախարարի այցն անսպասելի էր ոչ միայն  բժշկական կենտրոնում բուժում ստացողների, այլև ղեկավարության համար:

Արմեն Մուրադյանը դիսպանսեր հսկողության բաժանմունքում  զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց  նրանց առողջական վիճակով: Նախարարի հետ զրույցում քաղաքացիներն իրենց դժգոհությունը հայտնեցին գոյացող հերթերից,  ծառայության գերծանրաբեռնվածությունից:

Նախարարը հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանին խիստ հանձնարարականներ տվեց: Հիվանդների համար կենտրոնի ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով քննարկվեց` դիսպանսերային ծառայությունը Երևանի վարչական շրջանների պոլիկլինիկաներ տեղափոխելու, կադրային, ինչպես նաև հիվանդասենյակների թերհագեցվածության խնդիրները:

Քննարկվեց նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների` հոգեկան առողջության կենտրոններ պարբերաբար համայցերի կատարումը` հետազոտություններ և խորհրդատվություն իրականացնելու նպատակով:

Արմեն Մուրադյանը նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ եղավ նաև երկրորդ բաժանմունքում, ուր այս պահի դրությամբ  բուժում է ստանում  40 հիվանդ: Նախարարն այցելեց նաև ճաշարան, ծանոթացավ մատուցվող սննդի պահպանման ժամկետներին, ճաշացանկին:

Հոգեկան խանգարումներով տառապող անձանց  հոգեբանասոցիալական և արտթերապևտիկ ամբուլատոր բաժանմունքում նախարարին ներկայացվեցին  իրականացվող ծառայությունները, հիվանդների բուժման ժամանակակից մեթոդները:

 

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031