Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Եթե գնաճը կախված է փոխարժեքի տատանումներից, ապա ինչո՞ւ են թանկանում տեղական ապրանքները»

Դեկտեմբեր 15,2014 16:06

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը վստահ է, որ փոխարժեքի տատանումները գնաճի միակ նախապայմանը չեն կարող լինել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը հարց բարձրացրեց՝ եթե գնաճը կախված է փոխարժեքի տատանումներից, այդ դեպքում ինչո՞ւ են թանկանում տեղական ապրանքները:

Լրագրողների դիտարկմանը, թե այսինքն իր մոտ էլ են հարցեր ծագում գնաճի վերաբերյալ, Վ. Այվազյանը պատասխանեց. «Իսկ ինչու ես մարդ չե՞մ, ասեմ ձեզ ես էլ նույն առեւտուրն եմ անում, ինձ համար էլ հարցեր կան, որ պարզ չեն»:

Պատգամավորի խոսքով՝ գնաճը բազմագործոն է. «Պետք է ուսումնասիրել ամբողջ դաշտը, այդ թվում պետք է ուսումնասիրել ողջ սպեկուլյատիվ դաշտը՝ սկսած սպեկուլյատիվ բանկերից, վերջացրած վաճառողներից: Կանոնակարգված ձեւ կա, երբ մարդ կարող է իր ապրանքը թանկացնել, երբ ինքը գտնվում է գերիշխող դիրքում»:

Պատգամավորի խոսքով՝ Կենտրոնական բանկը կարող էր զսպել միայն դոլար-դրամ հարաբերությունը. «Բանկը չունի այդ գործիքը գնաճը զսպելու համար»:

Aram_Sargsyan

Ասուլիսին ներկա Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կառավարությունից չեն պահանջում այն գործառույթները, որով այն կարող է գնաճի հարցում կարգավորիչ դեր խաղալ. «Դուք ամեն ինչ ճշմարիտ ասացիք, սակայն հարց է առաջանում, ո՞վ պետք է այս երկրում կարգավորի գնաճը: Դուք այս համակարգով ոչինչ չեք կարող փոխել»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031