Այս պահին Իսահակյանի արձանի դիմաց հավաքված մի խումբ ակտիվ քաղաքացիներ պատրաստվում են բողոքի երթով գնալ ոստիկանություն, ապա Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր՝ պահանջելու բացահայտել վերջին հարձակումները պատգամավորի, ազատամարտիկների եւ ակտիվիստների վրա:
Ակցիայի նախաձեռնող Արա Պետրոսյանը անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հեղինակին ստորագրությամբ ազատ արձակելու ոստիկանության քայլին, ասաց, որ այդ մարդուն պետք է գաղութ ուղարկեին, այլ ոչ թե ստորագրությամբ ազատ արձակեին:
Մեր հարցին՝ պայքարում եք «հայրենասիրական ապտակների» դե՞մ, Արա Պետրոսյանը պատասխանեց, որ պայքարում են տեռորիստական ապտակների դեմ:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանի վրա հարձակված անձը ոստիկանությունում հայտնել էր, որ փորձել է նախագահին վիրավորելու համար հայրենասիրական ապտակ հասցնել պատգամավորին:
Կարդացեք նաև
«Եկել ենք բողոքելու մարդկանց վրա հարձակումների դեմ: Այդկերպ մարդկանց փորձում են ահաբեկել եւ եթե հարձակվում են Արամ Մանուկյանի վրա, որը կանգնած է պետության հիմքերում, այդ դեպքում ինչու հնարավոր չէ հարձակվել սովորական քաղաքացիների վրա»,- ասաց Արա Պետրոսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ