Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի պայմանները պահպանվում են»

Դեկտեմբեր 15,2014 15:46

«Վրաստանը Հայաստանի համար շատ կարեւոր դաշնակից է: Մեր ապրանքաշրջանառության 60-70 տոկոսը իրականացնում ենք Վրաստանի միջոցով՝ որպես տրանզիտային երկիր, ուստի հայ-վրացական հարաբերությունները շատ ավելի կարեւոր են, քան այլ երկրների հետ կապերը»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի Վրաստան կատարած այցին եւ ձեռք բերած պայմանավորվածություններին, նշեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Ըստ պատգամավորի՝ վարչապետի այցը լուրջ ազդեցություն ունեցավ՝ փոխշահավետ պայմանավորվածությունների առումով:

Վարդան Այվազյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Վրաստանը ինտեգրվում է Եվրամիություն, իսկ Հայաստանը՝ Եվրասիական Տնտեսական Միություն, սակայն նշեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը չի փակի ճանապարհը դեպի ազատ-համապարփակ առեւտուրը. «Երկու երկրների վարչապետները այս կերպ պատմական քայլ կատարեցին՝ ցույց տալով, թե ինչպես երկու տարբեր կառույցների անդամներ կարող են միմյանց հետ համագործակցել»:

Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի պայմանները պահպանվում են, այն ռեժիմով, որ գործել են նախկինում. «Հայաստանի ապրանքը զրոյական մաքսատուրքով անցնելու է Վրաստանի տարածք եւ հակառակը»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031