Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը դատապարտում է ազատամարտիկների եւ Արամ Մանուկյանի վրա հարձակումները

Դեկտեմբեր 15,2014 15:37

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջերս ազատամարտիկների եւ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարած հարձակումներին, ասաց, որ դատապարտում է դրանք. «Ցանկացած բռնություն դատապարտելի է, և կապ չունի, թե այն իրականացվել է պատգամավորի, թե հասարակ մահկանացուի նկատմամբ»:

Պատգամավորի խոսքով՝ բռնությունը կարող է առանձնահատուկ լինել, եթե այն կիրառվում է քաղաքական գործչի նկատմամբ հենց իր քաղաքական հայացքների համար. «Դա արդեն առանձնահատուկ որակ է տալիս: Բնականաբար ես դատապարտում եմ, Արամ Մանուկյանն իմ գործընկերն է: Դա չէ ոչ գործելու, ոչ խոսելու ձեւը: Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների, դեմոկրատիայի, մարդկային արժեքների մասին, դա էլ նույն ձևի մարդու իրավունքներից մեկն է»:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ վստահ է, որ այս հարձակումներն, առաջին հերթին, ուղղված են հենց ազատամարտիկների դեմ. «Եվ առաջին մարդիկ, որոնցից իշխանությունները վախենում են, հենց ազատամարտիկներն են: Նրանք այն մարդիկ են, որոնք պատերազմում պաշտպանել են իրենց հայրենիքը եւ տեսել են ամեն ինչ: Եվ որքան նրանք համախմբվեն, այնքան ավելի վտանգավոր կդառնան այդ իշխանությունների համար»:

Դեմոկրատական կուսակցության նախագահը վստահ է, որ դրանք «կլանային ռազբորկաների հետեւանք են»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031