Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ն Արամ Մանուկյանի և ազատամարտիկների հետ կատարվածը դատապարտող հայտարարություն է պատրաստել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2014 15:27

ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է: Մինչ քննարկվող հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Բոլորին թող հայտնի դառնա, որ բոյկոտն ու ձախողումը տարբեր բաներ են: Բոյկոտում են որևէ օրինագծի, ԱԺ-ի հետ կապ ունեցող խնդիրների շուրջ: Բայց ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը փորձ էր ԱԺ աշխատանքները ձախողելու, որը չստացվեց»:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը, քանի որ առաջարկում էին արտահերթ նիստով քննարկել վերջին օրերին ազատամարտիկներին ծեծի ենթարկելն ու Արամ Մանուկյանի դեմ հարձակումը, ինչը մերժվեց:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե քանի որ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցել են, առաջարկում է մեկ այլ բան. «Ոչ թե նրա համար, որ ԱԺ-ում կարելի է միտինգային ճանապարհով բան լուծել, այլ հնչած մտահոգությունները ընդունելի են նաև մեզ համար»:

Այնուհետև Գալուստ Սահակյանը հնչեցրեց ազատամարտիկների և Արամ Մանուկյանի դեմ կատարված ոտնձգությունները դատապարտող հայտարարության նախագիծ, որում մասնավորապես ամրագրված է. «ՀՀ ԱԺ-ն խորապես մտահոգված լինելով վերջին օրերում մեր երկրում հայտնի գործիչների դեմ բռնությունների կիրառմամբ`այն համարում է անընդունելի երևույթ և վկայակոչելով իրավապահների օպերատիվ և անաչառ գործունեությունը` մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար` ընդգծելով մեր գործընկերոջ` Արամ Մանուկյանին բռնության ենթարկելու փաստը և մյուս հասարակական-քաղաքական գործիչների դեմ ոտնձգությունները ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը»:

Հայտարարությունում նշված է, որ ՀՀ ԱԺ-ն խստորեն դատապարտում է կատարվածը. «Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ նման հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավական գործունեությանը և կարող են լարվածությունն ավելացնել հասարակության մոտ»:

Գալուստ Սահակյանն առաջարկեց խորհրդարանական ուժերին միանալ այս հայտարարությանը, ու եթե քննարկման խնդիր լինի, կկարողանան նաև ձևակերպումների մեջ փոփոխություններ մտցնել:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031