Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Հոկտեմբերի 27, Մարտի 1 ենք ունեցել՝ արտահերթ նիստ չենք արել»

Դեկտեմբեր 15,2014 15:09

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ Արամ Մանուկյանի միջադեպի հետ կապված ինքը հայտարարության տեքստ է պատրաստել եւ առաջարկելու է քաղաքական ուժերին միանալ այդ հայտարարությանը: Նա ասաց, որ թույլ չի տա այդ հարցը քաղաքականացնել եւ միտինգային երեւույթներով շարժվել:

Նրա խոսքերով՝ «Դա ոչ թե բոյկոտ է, այլ ԱԺ աշխատանքների ձախողում՝ ընդդիմադիրի նոր որակներ հասարակությանը հաղորդելու համար: Օրենսդրությունը, օրենքը, Սահմանադրությունը երբեք չի կարող ԱԺ նիստը դադարեցնել, այդ մասին իրենք այսօր չեն խոսում, պարզապես պահանջում են արտահերթ նիստ, որպեսզի կուշտ միտինգ անեն եւ խոսեն»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ խմբակցությունների ղեկավարների հետ Դուք դեմ չեք եղել արտահերթ նիստ հրավիրելուն՝ նա պատասխանեց, որ հիմա էլ դեմ չէ. «Դեմ եմ, որ դարձնենք ԱԺ-ն շուկա եւ ամեն մի քաղաքական ուժ փորձի իր մաղձը հասարակությանը ներկայացնի՝ մոռանալով, թե ինչի համար են հավաքվել: Դրա համար կողմնակից եմ, որ նախ տեքստը համաձայնեցնենք բոլոր ուժերի հետ, արտահերթ նիստին տեքստը կարդում ենք եւ քվեարկում ենք: Դրանով լինում է ԱԺ որոշում»:

Նա ասաց, որ մենք Հոկտեմբերի 27, Մարտի 1 ենք ունեցել, բայց արտահերթ նիստ չենք հրավիրել. «Առավել մեծ ցավերով ենք տառապել օրեր շարունակ, բայց երբեք նման խնդիր չի առաջացել, որ հայտարարություն անենք եւ ամեն ինչ լավ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031