Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մինչ կշտապեր լրագրողների հետ հանդիպման, պետության կարիքների համար իրենց սեփականությունը կորցրած Սեդրակ Բաղդասարյանը հանդես եկավ հարցով, մեղադրելով դատախազին, որ նա ճիշտ տվյալներ չի ներկայացրել, որ իրենց առաջարկներ չի արել:
Գ.Կոստանյանը հորդորեց առանց վիրավորական արտահայտությունների ներկայացնել այն, ինչը կա, եւ խոստացավ, համաժողովին եւ լրատվամիջոցներին ներկայացնել այն տեղեկանքը, որը կապված էր ՄԻԵԴ-ում առկա Բուզանդի գործերին: Մասնավորապես, Սեդրակ Բաղդասարյանի: Ի դեպ, «Բաղդասարյանը, Զարիկյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին տեղեկանք տրվեց նաեւ լրատվամիջոցներին վայրկյաններ անց:
«ՀՀ կառավարությունը դիմումատուներին առաջարկում է իրենցից վերցված 55, 7 քմ.մակերեսով բնակարանի դիմաց տրամադրել 117.5 քմ.մակերեսով բնակարան՝ պահանջելով վերադարձնել արդեն իսկ վճարված 20.080 ԱՄՆ դոլար գումարը: Դիմումատուները հրաժարվում են վերադարձնել նշյալ գումարը, կառավարությունից պահանջելով 300 000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը վարում է՝ փոխհատուցման համարժեք գումար համարելով 44.000 եվրոն»,-նշված էր տեղեկանքում, որը առկա է նաեւ պաշտոնական կայքէջում:
Գլխավոր դատախազին ուղղված հարցերն առնչվում էին «Մարտի 1-ի» գործի վերանայմանը, ազատամարտիկների նկատմամբ ծեծին, ակտիվիստների մեքենաների հրկիզումներին, զինվորների ինքնասպանություններին, քննիչների , դատական կարգադրիչների, ցմահ ազատազրկվածների ԵԴ դիմելու իրավունքներ հետ կապված գործերին:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի գործի հետ կապված գլխավոր դատախազն ասաց, որ իր խորին համոզմամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումները, քննչական գործողությունները կատարվում են պատշաճ. «Այն հանգամանքը, ում բերեցին, ինչու բաց թողեցին, ճիշտ կլինի ուղղել քննչական մարմիններին:
Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, նա ենթատեքստ չի տեսնում. «Ես ունեմ հանցագործության փաստ»:
Ինչ վերաբերում է Բուդաղյանների գործին, երբ փաստաբան Հայկ Ալումյանը մեղադրել էր, որ գործը կարճվել է դատախազի կանխակալ հայտարարության վրա, եւ խախտվել է դատախազի կողմից անմեղության կանխավարկածը, Գ.Կոստանյանն ասաց. «Նախ, այս մասին երկու տարի խոսվում է: Ես չեմ կարծում, թե այստեղ պետք է խոսել: Եթե որեւէ մեկը տեսնում է, որ պետք է վիճարկել իմ անգործությունը, ապօրինի է եղել, կարող է վիճարկել: Ես հայտարարությունը չեմ ուզում մեկնաբանել»:
Ազատամարտիկների եւ դրան հետեւած փոխոստիկանապետի «ականջները շան թուլի պես կտրելու» արտահայտությանն անդրադառնալով, գլխավոր դատախազն ասաց. «Որեւէ անձի վերաբերյալ կլինի դա պետական պաշտոնյայի, թե մասնավոր սուբյեկտի վերաբերյալ վիրավորական արտահայտություններն անթույլատրելի են: Խոսքի ազատությունը պետք է տարբերել վիրավորանքից: Խոսքի ազատությունը չպետք է շփոթել վիրավորանքի եւ զրպարտության հետ: Եթե դու, որպես լրագրող, խոսքի ազատության սուբյեկտ, կարող ես քո միտքն արտահայտել այն եղանակով, որ դա չնսեմացնի մարդու պատիվն ու արժանապատվությունը, եթե անում ես այդ նպատակով, ենթակա ես պատասխանատվության, բայց ոչ՝ քրեական պատասխանատվության:
Ես չեմ կարծում այն հարցն այս աստիճան կարեւորություն է ներկայացնում, որ պետք է հիմա այստեղ քննարկել: Առավելապես, չեմ կարծում, որ մեկնաբանություն պետք է արվի հայտարարությանը: Անթույլատրելի է վիրավորական ոճը, պաշտոնյայի, թե քաղաքացու: Ինչ վերաբերում, է, որ կա վիրավորանքի շարժառիթով ծեծ կամ որեւէ այլ անձի նկատմամբ բռնություն է կիրառվել, դա քննությունը կպարզի: Ծեծը քրեական հանցագործություն է:
Ծեծն, անկախ շարժառիթից, քրեական հանցագործություն է, անկախ, թե դա ի պատասխան որեւէ վիրավորանքի է կամ որեւէ այլ խուլիգանական դրդումներով է:Վերջ»:
Aravot.am-ի հարցը կապված էր դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի բաց նամակին, որը տպագրվել էր մեր լրատվամիջոցում, եւ նաեւ նոյեմբերի 25-ին ուղարկվել դատախազություն, ըստ էության հաղորդում էր հանցագործության մասին, նախաքննության ժամանակ կատարված ապօրինությունների մասին:
«Նամակը կորել է դատախազությունում, եւ ըստ Միսակ Մարտիրոսյանի որեւէ քայլ չի արվել: Ինչ եք արել այս նամակի հետ կապված, առհասարակ, նամակների ուղղությամբ, որոնք հասցեագրվում են Ձեզ», հարցին՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Առհասարակ, նամակներին ընթացք տրվում է: Բայց դատական քննության ժամանակ արված հանցագործության մասին հաղորդումները ընթացք են ունենում օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես, եթե դատական քննության ընթացքում դատավարության որեւէ մասնակից անում է նման հայտարարություն, տվյալ անձին զգուշացնում են ակնհայտ սուտ մատնության մասին պատասխանատվության մասին, եւ տվյալ դատական նիստի արձանագրությունը գալիս է կամ դատախազին, կամ ուղարկվում նախաքննության ՝ ընթացքը լուծելու համար: Վստահ եմ, որ այդ հայտարարությունը, որը Միսակ Մարտիրոսյանն արել է իր բաց նամակում, եթե այդ նույն հայտարարությունն արվի կամ արվել է դատական քննության ընթացքում, ապա դրան կտրվի պատշաճ իրավական լուծում, անկախ նրանից, թե դրանում ինչ հանգամանքներ կամ փաստեր են նշված»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Փաստորեն, ըստ դատախազի սուտ մատնությունը քրեորեն պատժելի չէ, որովհետև <>: Իսկ,<< Ծեծն, անկախ շարժառիթից, քրեական հանցագործություն է, անկախ, թե դա ի պատասխան որեւէ վիրավորանքի է կամ որեւէ այլ խուլիգանական դրդումներով է:Վերջ»:
Շատ կուզենայի հաղորդեիք հարգելի դատախազին, որ կարծում եմ, շատ երիտասարդ է ու բավարար ժամանակ կունենա հասկանալու թե յոթից յոթանասուն անգամ պետք է ներել մարդուն, երբ ներեղություն է խնդրում: Իսկ ժամանակին ինչպես է ընկալելն ու այո դա այդպես չի եղելը ներեղություն չէ: Այս պարագայում, այդպես ընկալողն էլ, հակառակ կողմն էլ գայթակղության զոհ կարող են դառնալ, մինչ պարզվի քրեորեն դատապարտելի է, թէ՞ ոչ: Գուցե նրա պես մտածողների առկայությունն է բերել տեր Թոդիկյան մեթոդին: Պագանինին էլ մինչև այսօր հիշվում է ծեծի միջոցով: <>: Աստծուց վախեցեք: Վերջն այնտեղ է: