Վերջին օրերին տեղի ունեցող ,, Ազատամարտիկների դաշինքի,, անդամների, իսկ այնուհետև՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումների շուրջ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետը:
-Տիկին Նաղդալյան, ըստ Ձեզ, ինչո՞վ են պայմանավորված այս բռնությունները: Ի վերջո, ու՞մ է ձեռնտու այս իրավիճակը:
– Կարծում եմ, սրանք փորձեր են քաղաքական դաշտում լարում ստեղծելու և այն տեղափոխելու անկայուն զարգացումների փուլ: Հատկապես, ուզում եմ ընդգծել, որ քաղաքական զարգացումները, ինչպես նաև, փոխհարաբերությունները և՛ ընդդիմադիրների և՛ իշխանության միջև, այնքան բնականոն են ընթանում, որ ինչ-որ ուժերի մոտ, ի վերջո, անհրաժեշտություն առաջացավ ապակայունացնելու և լարում մտցնելու, անգամ գնալու այս կարգի անընդունելի քայլերի: Բնական է, որ նման սադրանքներն առաջին հերթին վնասում են իշխանությանը և տրամաբանական է, որ իշխանությունը բոլորովին շահագրգիռ չէ քաղաքական լարման առկայության մեջ , հատկապես, երբ իշխանությունը լայն համագործակցության օրակարգ է առաջադրել սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացների և այլնի ուղղությամբ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական ուժերի և հանրության լայն համախմբում: Ես կարծում եմ, որ սա հենց այդ կոնսոլիդացիան խաթարելու, լայնամասշտաբ համագործակցությունը խանգարելու առաջին փորձերն են:
Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում և վստահ եմ, որ պատկան մարմինները անհրաժեշտ աշխատանք կտանեն, որպեսզի այս ամենն, ի վերջո, իր ճիշտ գնահատականն ստանա:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն