Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի հասցեին ոչ մի բան չի հնչել, տանում են դեպի նախագահ». Սասուն Միքայելյան

Դեկտեմբեր 15,2014 14:25

Ազատամարտիկների Դաշինքի անդամները քիչ առաջ սկսեցին իրենց քննարկումը՝ ազատամարտիկների վրա ուղղված հարձակումների վերաբերյալ: Նրանց հանդիպումն ընթանում է դռնփակ՝ ոչ լուսաբանման համար:

Ազատամարտիկները որոշել են մինչեւ քննարկման ավարտը չխոսել լրագրողների հետ:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը Aravot.am-ին ասաց, որ բոլոր հարձակումներն էլ նույն սցենարով են իրագործվել, իշխանությունները խոցելի մարդկանց են փնտրում. «Ցույց տալու, որոնք ընդդիմադիր են այս իշխանություններին ու հայհոյում են նախագահին, խոցելի տեղեր ունեն, իրենց վրա են ձեռք բարձրացնում: Սցենարը նույնն է ու գալիս է մի տեղից՝ իշխանությունների ներսից»:

Մեր հարցին դիտավորություն տեսնո՞ւմ եք՝ հարձակումները ԱԺ պատգամավորների անունների հետ կապելը, թե՞ իսկապես կապ ունեն: Հիշեցնենք, որ ըստ ilur.am- ի Աժ պատգամավոր Արամ Մանուկյանին հարձակման ենթարկած անձը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի նախկին վարորդն էր, իսկ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծողներն էլ մեկ այլ պատգամավորի՝ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի անունն էին տվել:

«Չեմ կարծում, որ Արամ Մանուկյանին հարվածողը Շմայսի հետ հիմա կապ ունի, նա, ամենայն հավանականությամբ, նախկին վարորդ էր: Իսկ հայրենասիրական ապտակը սցենար էր, որը հարվածելուց հետո են մեջտեղ բերել: Իշխանություններին ձեռնտու է այս պահին, որ ազատամարտիկներով մեր մեջ հարցեր սկսենք լուծել, երկրապահի ազատամարտիկների հետ, դրա համար մեզ շեղելու նպատակով Թոխմախի Մհերի անունն էին տվել: Ուզում են մեզ շեղել, որ ասենք երկրապահի Մանվելն էր կամ իր տղաները, բայց դա նրանց չի հաջողվի»:

Սասուն Միքայելյանն էլ ասաց, որ վերջին օրերի հարձակումներով անմարդկային ու ոչ քաղաքակիրթ գործընթացի սկիզբ է դրվել. «Ուզում են վախի մթնոլորտ տարածել, էդ գործընթացն է ընթանում հանրապետությունում»:

Նա վստահեցրեց, որ հարձակման ենթարկված ազատամարտիկների կողմից նախագահի հասցեին ոչ մի վատ արտահայտություն չի հնչել, ու ժողովուրդը տեղյակ չէ, դրա համար տանում են դեպի նախագահ: Նա ասաց՝ չի կարծում, որ նախագահը ազատամարտիկների վրա հարձակումների հետ կապ ունի. էդտեղ ուրիշ հարց է եղել, Ռազմիկ Պետրոսյանին ասել են, երկրից թող գնա, կխփենք:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031