Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2015-ին աճելու է Կենտրոնական բանկի և ՀՀ ներքին պարտքը

Դեկտեմբեր 15,2014 14:01

«2015-ին հարաբերական առումով` 0.6 տոկոսով նվազելու է կառավարության պարտքը»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Սակայն նա նաև նշեց, որ աճելու է Կենտրոնական բանկի և ՀՀ ներքին պարտքը: Նա մասնավորապես ասաց. «2015-ին  արտաքին պարտքը 35.6-ից դառնալու է 35.2 տոկոս: Ճիշտ է, օգտագործելու ենք վարկեր, սակայն մեր պարտքը հարաբերականորեն նվազելու է 0.6 տոկոսով: Սակայն միայն կառավարության պարտքը` հարաբերական առումով: Դրա դիմաց փոքր-ինչ մեծանալու է Կենտրոնական բանկի պարտքը` 4 տոկոսից դառնալով 4.2 տոկոս և ներքին պարտքը` 2014-ի 6.6 տոկոսից դառնալով 7.2 տոկոս»: Ամփոփելով պարոն Սաֆարյանը նշեց. «Քանակական տեսակետից մեր արտաքին պարտքը գտնվում է ընդունելի միջակայքում և ռիսկային բնույթ չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031