Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ով ամիսներ առաջ ավարտել է ուսումնառությունը Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի և Օքսֆորդի համալսարաններում` ստանալով դոկտորական աստիճան, նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն:
Նորաօծ քահանաներից Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Շահինյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին