Ինչպես հայտնի է՝ Հոլանդիան այն շատ քիչ երկրներից է աշխարհում, որտեղ մարիխուանան (կամ դրա գլխավոր հումքը՝ կանեփը) օրենքով մասնակիորեն թույլատրված է գործածել՝ աճեցնել եւ օգտագործել՝ առանց տարածելու: Հենց այդ պատճառով էլ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի ծաղիկների շուկայում ոչ միայն աշխարհահռչակ հոլանդական կակաչների սոխուկներն էին ազատ վաճառքի, այլեւ կանեփի տեսականու սերմերը:
Ամստերդամում գրեթե յուրաքանչյուր անկյունից մարիխուանայի բույրն էր զգացվում: Հոլանդացի բիզնեսմենները մարիխուանայի բույրից իրենց կորցրած՝ զբոսաշրջիկներից «փող քամելու» լավ տարբերակ էլ էին մտածել՝ 8-10 եվրոյով վաճառում էին կանեփի սերմեր պարունակող թխվածքաբլիթների 100-150 գրամանոց տուփեր: Սակայն ամենահետաքրքիրը Կարմիր լապտերների փողոցում գտնվող «Կանեփի քոլեջն» էր. թե ի՞նչ էին սովորեցնում այդ քոլեջում՝ թողնում ենք յուրաքանչյուրիս երեւակայությանը:
Լուսանկարները՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
13.12.2014