Ինգա Պավլովան, որը լրագրող Վլադիմիր Իվանիձեի հետաքննության համաձայն 1991-1994թթ. Փարիզում ամուսնացած է եղել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, երբ վերջինս արդեն կին ուներ, հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ Իվանիշվիլիին, այդ մասին նա հայտնել է Յութուբում տեղադրած տեսանյութում, փոխանցում է «Գռուզիա Օնլայն»-ը:
Պավլովան միլիարդատեր Իվանիշվիլիին մեղադրում է իրենից թաքուն ամուսնալուծվելու և դրանից հետո 11 տարի իր փաստաթղթերը ապօրինի օգտագործելու մեջ: Իվանիշվիլիի բիզնեսների մի մասը գրանցված է Ինգա Պավլովայի անունով, սակայն կինը պնդում է, որ ոչ մի ընկերության սեփականատեր չի եղել:
Նա պատմել է, որ դիմել է հարկային ոստիկանություն, այնուհետև գործը փոխանցել են քրեականին, որտեղից պատասխանել են. «Այո, հանցագործությունն առկա է, բայց քրեական գործ չենք հարուցի, քանի որ այն վաղուց է եղել»:
«Ինձ այդպիսի պատասխանը չի բավարարում… 7 տարին այդքան էլ վաղուց չէ, ու ոչ ոք իրավունք չունի օգտագործելու իմ անձնական տվյալները իր շահերի համար», – ասել է Պավլովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ